Այդ երեկո ո՛չ խմում էի, ո՛չ երգում,
Ես նրան էի միշտ նայում
երեխայի նման, երեխայի նման։
Բայց նա, ով առաջ էր նրա հետ եղել,
Ինձ ասաց, որ ես հեռանամ,
Ինձ ասաց, որ ես հեռանամ,
Որ հույս չունենամ։
Եվ նա, ով առաջ էր նրա հետ եղել,
Նա ինձ կոպտում, ինձ սպառնամ էր։
Իսկ ես հիշում եմ բոլորը, հարբած չէի դեռ։
Իսկ երբ ես հեռանալ որոշեցի,
Աղջիկն ինձ ասաց. «Մի՛շտապիր»,
Աղջիկն ինձ ասաց. «Ս՜ի՛ շտապիր,
Չէ որ շուտ է դեռ»:
Բայց նա, ով առաջ էր նրա հետ եղել,
Ինչպես երևում է, ինձ չէր մոռացել։
Եվ ահա մի օր՝ աշնանամուտին,
Գնում եմ ընկերոջս հետ, տեսնեմ՝ կարգով,
Նրանք կանգնած էին լուռ շարքով,
Նրւսնք կանգնած էին լուռ շարքով,
Նրանք ութն էին։
Մոտս դանակ կար։ «Դե ինչ, - որոշեցի, -
Ինձ հենց այնպես չես վերցնի,
Սպասեք՝ կտեսնեք, տականքնե՛ր,
Ինչի՞ համար հանձնվեմ ձեզ էժան»:
Առաջինը խփեցի ես այնժամ,
Առաջինը խփեցի ես այնժամ.
Այդպես պետք էր։
Բայց նա, ով առաջ էր նրա հետ եղել,
Նա այս փլավը եփել էր
Լրիվ լրջորեն, լրիվ լրջորեն։
Ինչ-որ մեկը կախվեց ուսերից իմ,
Վալյուխան գոռաց. «Պաշտպանվի՛ր»,
Վալյուխան գոռաց. «Պաշտպանվի՛ր»,
Բայց ուշ էր արդեն։
Ութը զարկին՝ մի պատասխան,
Բանտում նույնպես լազարեթ կա,
Այնտեղ ընկած էի, այնտեղ ընկած էի։
Բժիշկը փրթում էր վեր ու վար։
Ինձ ասում էր. «Դիմացի՛ր, եղբա՛յր»,
Ինձ ասում էր. «Դիմացի՛ր, եղբա՛յր»,
Եվ ես դիմանում էի։
Բաժանումը ակնթարթի պես անցավ,
Աղջիկը ինձ շուտ մոռացավ,
Բայց ես նրան ներում եմ, նրան ներում եմ,
Նրան, ինչպես ընդունված է, ներել եմ,
Իսկ նրան, ով առաջ էր նրա հետ եղել.
Իսկ նրան, ով առաջ էր նրա հետ եղել,
Ես չեմ ներում։
Աղջկան, իհարկե, ես ներել եմ,
Իսկ նրան, ով առաջ էր նրա հետ եղել,
Իսկ նրան, ով առաջ էր նրա հետ եղել,
Դեռ կհանդիպեմ...
|