Քո աչքերը՝ դանակի պես,
Եթե ուղիղ ինձ սևեռես,
Մոռանամ եմ, թե ով եմ ես, որտեղ՝ տանն իմ,
Իսկ եթե խեթ հանկարծ նայես,
Թվում է, թե շերտատում ես
Սուր ու սառը գորշ տապարով սիրտն իմ։
Ես ուժեղ եմ, ի՞նչ թաքցնեմ,
Ինչ գրոշ տաս, կծռմռեմ,
Եվ վերջերս սպանեցի գլխով մի եզ,
Սակայն քեզ հետ կյանք մաշելը
Նույնը չէ, ինչ պայտ ուղղելը,
Իսկ քեզ ծեծել՝ բարոյապես ուժ չունեմ ես։
Հիշի՛ր, եղե՞լ է մի անգամ,
Որ ես տնից փախչեմ-գնամ,
Ե՞րբ կզզվես ու վերջ կտաս քո ման գալուն...
Կողոպուտից գալիս եմ տուն
Եվ հևիհև, շնչակտուր
Վազում եմ միշտ քաղաքում քեզ որոնելու։
Հալից ընկան ոտքերը իմ,
Ես գնեցի ինձ հեծանիվ,
Որ գեթ մի քիչ տառապանքս թեթևանար,
Ինքնաթավփն սակայն դիպա,
Սկլիֆասովսկի ընկա,
Սակայն դա ինձ տեսակցության անգամ չեկար։
Վիրաբույժը, որ ալեհեր,
Թոշնած, կծկած մի ծերուկ էր,
Վեց օր միայն իմ վերքերն էր լոտ կարկատում,
Իսկ երբ նարկոզը վերջացավ,
Ցավը լացի չափ սաստկացավ,
Եվ ո՜ւմ համար էի կյանքս ես վտանգում։
Բայց, օ՛ձ, դու մի՛ ուրախացիր,
Դուրս կգրեն շուտով, գիտցի՚ր,
Իմ վրեժը ես կլուծեմ անսխեմա ու լիովին
Եվ հաստատ եմ ասում ես քեւլ՝
Սուր ածելին կսրեմ ես
Ու կսափրեմ քո գլուխը ամբողջովին:
|