Սովորական կիրակի էր, ու ես չէի մտել գրպան,
Իմ դևիզն է՝ կիրակի օր չգողանալ, մնալ հանգիստ,
Հանկարծ՝ սուլոց, ու բռնում են՝ անվանելով ինձ խուլիգան,
Իսկ մեկը, որ ճանաչել եր, բղավում է՝ ռեցիդիվիստ։
«Շփոթում եք, պետք չի, ընկե՛ր,
Ազգանունս Սերգեև է,
Ես գաղափար չունեմ, թե Ձեր
Ռեցիդիվիստ ասածն ով է»:
Սովորական կիրակի էր, բայց ի՞նչ հանգիստ միլիցիային,
Նրանց մոտ էլ է ընդունված՝ պլանը միշտ աոաջին տեղ,
Իսկ պլանից եթե ավել, պարգև էլ է հասնում կարգին,
Իր բաշով մեկ ոսկի արժի ռեցիդիվիստ-գողը այնտեղ։
- Նստի՛ր, - ասում են հարգանքով
Եվ «Բելամոր» առաջարկում։ -
Ռեցիդիվիստ ես, ուրեմն,
Ստորագրիր, ա՛յ, էս ակտում:
Սովորական կիրակի էր, արևն՝ անգործ, ծույլ ու փնթի,
Ամեն մեկը կամ իր տանն էր, կա՛մ դրւաւմ էր ճարել ընկեր,
Իսկ ես նստած թթվում էի, ինչպես զզվանք երկուշաբթի.
Շատ գործնական մի մայոր էր էս անգամ ինձ բաժին ընկել։
- Դատված կաս, բայց բանի՞ անգամ։
- Ես հաշվելուց մի քիչ թույլ եմ։
- Ռեցիդիվիստ ես անպայման...
- Դե չէ, ընկե՛ր, Սերգեևն եմ։
Սովորական կիրակի էր, քրտնել էի, կաշվից ելել,
Բայց մայորը շատ էր ուժեղ հաշվումներից անբնական,
Նա սկսեց մեկ գամարհլ, մեկ բաժանել, բազմապատկել
Եվ ինձ ասաց, որ դատվել եմ ես ճիշտ և ճիշտ տասը անգամ։
Պետը մի թաղթ դեմ տվեց ինձ,
Օրի տակ իմ ողջ շնորհքով
Խզբզեցի. «Ռեցիդիվիստ՝
Սերգհև ազգանունով»:
Սովորական կիրակի էր, հոգնատանջ ու ծեծված էի,
Սակայն մի բան, որի համար ուրախ եմ ես, հաստատ գիտեմ՝
Գող, խուլիգան ու բանդիտներ բռնելու էս յոթնամյակի
Պլանի մեջ ախր ես էլիմ շատ համեստ լուման ունեմ։
|