Մեր ինչի՞ն են սուր սյուժեներ ու պատմություն,
Ամեն ինչի մասին գիտենք, ինչ էլ որ տաս,
Ես, օրինակ, ամենալավ գիրքն աշխարհում
Համարում եմ քրեական օրենսգիրքն այս։
Ու երբ հանկարծ բուն ու դադար չեմ ունենում
Կամ խումարից իմ երեսին երբ գույն չկա,
Ես բացում եմ օրենսգիրքր ուզած էջում
Եվ ընթերցում, մինչև հոդվածը վերջանա։
Ես խորհուրդներ ընկերներիս չտվեցի,
Սակայն գիտեմ՝ նրանց համար պատվի հարց է,
Հենց քիչ առաջ ես այդ մասին ընթերցեցի.
«Ո՛չ երեքից պակաս, ո՛չ էլ տասից բարձր»:
Թե լուրջ խորհեք, տողերն այս ձեզ շատ բան կտան,
Դրանց առաջ ի՞նչ են վեպերը աշխարհի,
Ժամկետի պես երկար՝ այնտեղ բարաքներ կան,
Տուրուդմփոց, թուղթ ու կեղծիք, վեճ ու կռիվ։
Թող տողերն այս հարյուր տարի չտեսնեմ էլ,
Նրանց տակ միշտ բախտն եմ տեսնում ինչ-որ մեկի
Եվ հրճվում եմ, երբ հոդվածը լավ չի բռնել.
Մեկնումեկի բախտը չէ՞ որ պիտի բերի։
Եվ վիրավոր թռչնի պես է սիրտս խփում,
Երբ իմ հոդվածն եմ սկսում կարդալ նորից.
Եվ արյունը քունքերին է իմ հարվածում
Մենթհրի պես, երբ գալիս են տանելու ինձ։
|