Գնդակոծման համար լոկ մի ժամ է տրվում,
Լոկ մի ժամվա դադար հետևակին շնչատ,
Մինչև մեծ գործերը լոկ մի ժամ է մնում՝
Ոմանց՝ շքանշան, իսկ ոմանց էլ՝ գնդակ։
Այդ մի ժամում մի տող մենք չենք գրում անգամ,
Կռվի աստծո համար աղոթում ենք հանգիստ,
Տուգանային ենք մենք, այլ ոչ սովորական,
Հո չենք կարող գրել, «...համարեք կոմունիստ»:
Մարտից առաջ՝ օղի, զզվանք բան է համա,
Երբ դեռ ագատ էինք, մենք կոնծել ենք մերը,
Դրա համար չենք էլ բացականչում «ուռա՜»,
Ու մահվան հետ միշտ էլ մնջախաղ է մերը։
Տուգանայիններին մի օրենք կա, մի ելք՝
Ջարդի՛ր, փրթիր ֆաշիստ զավթիչներին անկուշտ,
Ու չընդունես եթե կրծքիդ արճճե վերք,
Խիզախության համար նշանը կա անշուշտ։
Դու սվինո՛վ խփիր, բայց լավն էն է՝ ձեռքով,
Հուսալի է հաստատ, անաղմուկ է համ էլ,
Թե ողջ մնաս հանկարծ, ուրախացի՛ր հոգով
Ու քեֆ արա, խուժա՛ն, թաքանոցից էլ վեր։
Ոսոխը մեգ թույլ է կարծում բարոյապես,
Իր հետևում՝ հրկեզ քաղաքներ ու անտառ,
Լավ է անտառն հատե՛ք, դագա՛ղ շինեք դուք ձեզ.
Ճեղքելու է գալիս տուգանայինն համառ։
Ուղիղ ժամը վեցն է, ահա զարկն է թնդում,
Կռվի՛ աստված, խփի՛ր անդալու անընդհատ,
Մինչև մեծ գործերը լոկ մի ժամ է մնամ՝
Ոմանց՝ շքանշան, իսկ շատերին՝ գնդակ:
|