Բոլոր ժամկետներն արդեն վերջացել են,
Իսկ ճամբարի դոներին փակ,
Որ գամերով աջ-խաչ մեխմիյել են,
Գիր կա՝ «Բոլորը մեկնել են ճակատ»:
Մեր մեղքերի համար մեզ կներեն վերջը.
Մեր ժողովրդի բնույթն է այդ,
Թե հայրենիքը վտանգի մեջ է,
Ուրեմն բոլորն են մեկնում ճակատ։
Այնտեղ մի տարին, թե աստված պահի,
Ճամբարի հաշվով երեք է հաստատ,
Պահնորդներին հավասար ենք մենք այս պահին,
Հիմա բոլորն են մեկնելու ճակատ։
Եվ անգամ պետը՝ Բերյոզկին,
Այդ լոպպազը, խորամանկն այդ,
Թեկուզ աջ-խաչ փակ էր հոգին,
Սակայն նա էլ մեկնեց ճակատ։
Լավ կլիներ՝ թիկունք տարվեր,
Մեզ հետ էր նա միայն անահ,
Որպես պարգև ստացավ նա շատ առավել
Տրիբունալից՝ ինքնասպանության համար։
Դե, իսկ մենք մեզ արդարացրինք,
Հետո արդեն արժանացրին պարգևների՝
Մեդալների, ով որ ողջ էր.
Ով մեռած էր, սև խաչերի:
Եվ թող ուրիշ բանտարկյալներ
Մեր հիշողությունն ապակեպատ
Կարդան բանտի փակ դոներին.
Գիր կա՝ «Բոլորը մեկնել են ճակատ»:
|