Ես մեծացա, ինչպես որ խուլիգանը բակային,
Խմում էինք մենք օղի և գիշերները երգում
Եվ սակայն չէինք սիրում մենք Սերյոժկա Ֆոմինին
Նրա համար, որ Սա միշտ ինքնամփոփ էր, սևեռուն։
Երբ Սերյոժկա Ֆոմինի մոտ էինք մենք հավաքվել.
Մեր հանդիպման վայրն էր միշտ բնակարանը նրանց,
Մեզ այն մասին, որ արդեն պատերազմ է սկսվել,
Մոլոտովն իր հանրահայտ ճառում այդ օրը ասաց։
- Ծերու՛կ, դու մի՛շտապիր, - զինկոմաաում ասացին, -
Բրոնյա է տափս քեզ գործարանդ «Կոմպրեսոր»...
Առաջարկը մերժեցի, իսկ Սերյոժկա Ֆոմինին
Կռիվ տարվող բանակից փրկեց հայրը պրոֆեսոր։
Ես քեզ համար, ի՛մ երկիր, ահա արյուն եմ թափում,
Սակայն, մեկ է, իմ սիրտը ընդվզնամ է զայրագին,
Ես Սհրյոժկա Ֆոմինի համար արյուն եմ թափում,
Իսկ նա նստել ու նույնիսկ ամենևին վեջը չի։
Սեանսներից առաջ կա խրոնիկա մեր մասին,
Նա երևի այդպիսի կինոներ է միշտ դիտում,
Պետք էր այստեղ ուղարկել, այ, Սերյոժկա Ֆոմինին,
Որ մի անգամ գեթ լիներ գերմանական ճակատում։
...Բայց ավարտվեց, վերջացավ պատերազմը վերջապես,
Կարծես թե մեր ուսերից տոննաներով բեռ ընկավ,
Ես Սերյոժկա Ֆոմինին հանդիպեցի հենց այնպես,
Իսկ նա հերոս էր դարձել Սովետական Միության։
|