Հենց այսօր մեր կոմպլեքսային բրիգադում
Լար տարածվեց, որ հանդես է կազմակերպվում,
Բաժանվեցին մեզ դիմակներ ճագարների,
Հարբեցող ու փդիկների,
Տեղն ասացին՝ գազանանոց, նրա այգում։
«Ի՚նչ միտք ունի գնալ զուգված ու զարդարուն,
Ասա հանուն Քրիստոսի, ի՛մ խնդություն»:
Նա ինձ ասաց. «Ո՛չ, հագնվի՛ր»: Այսինքն թե՝
Ես քեզ համար ամաչում եմ,
Ապա թե ոչ, կքայլես միշտ իմ թիկունքում։
«Շորն այս, - ասաց, - ոչ թե իմն է, այլ՝ Նադյւսյի,
Կնմանվեմ ես Մարի Սա Վլադիին,
Կիրակնօրյա իմ հանգիստը, թեկուզ ճաքեմ,
Ես տոնական կանցկացնեմ՝
Ներկայությամբ թեկուզ հարբած քո դիմակի։
Գազանանոց հենց մտնելիս բոնեցրին՝
Երկու հոգի երրորդ լինել ինձ խնդրեցին.
Չէ որ Կոլկան՝ կազմակերպիչն այս ւսմենի,
Դիմակ տվեց հարբեցողի,
Էլ ինչու՞ ինձ արդուկեցի, հարդւսրեցի։
Գազանանոց երբ որ մտա ես վերստին,
Տեսնեմ՝ երկու կին ունեմ ես, երկու Վլադի,
Կենդանական հւսգուստներով կողքերին էլ
Երկու հսկա գետաձիեր,
Եվ ես արդեն գազանացա, դարանեցի։
Եվ մրցանակ տվեցին ինձ բրիգադում՝
Ասելով, որ դիմակների այդ հանդեսում
Ես, իբրև թե, ոչ միայն լավ դերէսաղացի
Ս՜ի իսկական հարբեցողի,
Այլև պատնեշ դարձա երկու գետաձիուն։
|