Եu այդ մարտը չեմ մոռանա, ինչ էլ լինի,
Մահ էր կախված օդում,
Իսկ երկնքից անձրևումով առանց ձայնի
Ասւոդեր էին ընկնում։
Նորից ընկավ, և իմ մտքում ես դրեցի,
Որ ողջ դուրս գամ մարտից,
Այդպես ահա կյանքս շտապ ես կապեցի
Հիմար աստղի պոչից։
Ու երբ արդեն մտածեցի, որ փորձանքը անցավ,
Եվ իմ բախտը բերեց,
Հանկարծ վերից մի մոլորված աստդ սուրաց
Ու սրտիս մեջ խրվեց։
Ասում էին. «Այդ բարձունքը անհրաժեշտ է,
Փամւիուշտ չխնայել»...
Երկրորդ աստղը ահա պոկվեց, սուրաց ներքև,
Ուսադիրին բայց ձեր։
Իսկ լճերի ձկների չափ աստդերը այդ
Բոլորին են բոլ ու ավել,
Եթե մահվան չգնայի, ապա հաստատ
Հերոս էի ես էլ։
Ես աստղն այդ այնպես՝ հանուն հիշատակի,
Կտայի իմ որդուն...
Մի նոր աստդ է վերից կախվել, տեղ չկա, որ ընկնի,
Զար կորչում է օդում...
|