Կյանքում սիրել եմ կին ու խենթություն
Ու միշտ էլ հասել իմ ցանկացածին,
Եվ ինչեր ասես, որ չեն քչփչում
Սիրային կյանք ու գործերիս մասին:
Ու մի անգամ էլ իմ ճանապարհին
Հենց ծովի ափին, կատակ չեմ անում,
Ես հանդիպեցի նրանցից մեկին,
Որ այնքան շատ են եղել իմ կյանքում:
Նա ուներ կարգին լայն աշխարհայացք,
Նա ուներ կարգին պարզ ու բաց հոգի,
Ուներ գերազանց մարմնակառուցվածք,
Իսկ ես՝ գրպաններ առանց կոպեկի:
Մատանիներ են ուզածը նվեր,
Գինետներ ու թանկ օծանելիք,
Իսկ փոխարենը մի քիչ հաճույքներ
Ծառայությունից իր կասկածելի:
«Ես քեզ, - ասում էր, - Վասյա, անգինս,
Ամենաթանկը կտամ, ինչ ունեմ...»:
«Դե ինչ հարյուրով համաձայն եմ ես,
Եթե ավելի, ընկերոջս հետ հալալ կկիսվեմ»:
Կանայք կատաղած ձիեր են կարծես,
Որ վրնջում ու կրծոտում են սանձ,
Գուցե ինչ-որ բան չհասկացա ես,
Որ նա նեղացավ ինձնից ու գնաց:
Մի ամիս հետո հուզումներն հանգան,
Մի ամիս հետո նա եկավ կրկին,
Ես այն համոզումն ունեմ այս անգամ,
Որ համաձայն է իմ ասած գնին:
|