Ս՞եր Ֆեդյան դեռ մանկուց կապված էր հողի հետ,
Նա տուն էր միշտ բերում ավազ ու որձաքար,
Մի օր էլ տուն եկավ այնպիսի բանի հետ,
Որ հայրը և մայրը լաց եղան վշտահար։
Դեռես ուսանող՝ տենչում էր մեր Ֆեդյան
Բարձրացնել հնագիտությունը վահանին,
Ինստիտուտ քաշ տալով բերեց նա ինչ-որ բան,
Որ, ով կար իր շուրջը, ամենքը լացեցին։
Մի անգամ էլ գործից իր
Բերեց ժանգոտ երկու իր
Եվ պնդում էր, որ հ Ասպ այն գանձ է դա։
Իսկ ինքնաթոր սարքի չաւի
Ատամները դնովի
Հաջորդ անգամ էլիստայում նա գտավ։
Նրա գրած դիպլոմային աշխատանքում
Հին սրբերն են, սկյութները, հեթանոս աստվածները,
Իսկ գրելիս լատիներեն նա այնպես էր հայհոյում,
Որ դագաղում կծկվում էին սկյութ կոչվածները։
Կառույցներ էր հնագույն
Նա մոլեգին որոնում
Եվ հաճախ էլ բղավում էր վայրաձայն,
Որ դեռ կա մի արահետ,
Ուր կապիկ կա սարդակերպ,
Դրա հետ էլ իր կրծքին էր հարվածում:
Որոշել էր չամուսնանալ, մենակ ապրել,
Եվ կենցաղի գովքն էր անում մաքրամաքուր,
«Ես, - ասում էր, - էն տեսակ կին պիտի ճարեմ,
Որ նախանձից դուք լաց լինեք հոնգուր~հոնւ|ուր»:
Մտավ հազար ծակ ու անկյուն
Եվրոսլւսյում և Ասիայամ
Եվ ի վերջո նա պեղեց իր իդեալին,
Բայց իդեալն իր գիտությունից
Երկու տող էլ չէր հասկանում,
Եվ մեր Ֆեդյան նրան թաղեց վերստին։
|