Երանի, երբ ծնողներով
Ապրում էի ես Արբատում...
Բայց մահճին եմ՝ վիրակապով,
Տառապում եմ բուժսանբաւոամ։
ՍՆր ինչին են բուժքույր Կլավան,
Փառքը կամ էլ ճերմակ լայս,
Մեռավ աջի հարևանս,
Իսկ ձախինից՝ չունեմ հույս։
Եվ մի անգամ՝ ինչպես տենդում,
Ձախակողմի հարևանս
Հանկարծ ծաղրով ինձ է դիմում.
«Լսի՛ր, ախր ոտ չունես»:
Ո՞նց թե, ախր... ճիշտ չի՛, տղե՚րք,
Նա երևի կատակեց,
«Մենք մատները լոկ կկտրենք», -
Բժիշկն այսպես ինձ հայտնեց։
Բայց դրկիցս, որ ձախում էր,
Ծիծաղում էր, կատակում,
Անգամ եթե զառանցում էր,
Իմ ոտքից էր հա խոսում։
Ձեռ էր առնում՝ էլ չես կանգնի,
Չի սպասի կինը քո...
Ասում՝ հնար լիներ կողքից
Նայեիր քեզ իմ աչքով։
Թհ հաշմանդամ չլինեի
Եվ իջնեի մահճից ցած,
Հարևանիս կգտնեին
Արդեն բուկը կրծոտած։
Աղաչեցի՝ ցույց տա Կլավան,
Թե ինչ օրի եմ հասել...
Թե ողջ լիներ աջն հարևան,
Ճշմարտությունն ինձ կասեր...
|