Մինչև կոկորդս կշտացել եմ ես,
Անգամ երգերից հոգնել եմ արդեն,
Իջնեմ հատակը սուզանավի պես,
Որ, ինչ էլ անեն, տեղս չգտնեն։
Ընկերս լցնում բաժակս օղին
Եվ ինձ ասում էր՝ ամեն ինչ կանցնի,
Մեզ հետ խմելու բերեց Վերային,
Թե՝ Վերան կօգնի, օղին կփրկի։
Վերան ինձ չօգնեց, խմելը նույնպես,
Օղուց դեռ խումար, մյուսից ի՞նչ առնեմ,
Իջնեմ հատակը սուզանավի պես
Ու ազդականչեր չհեռարձակեմ։
Մինչև կոկորդս կշտացել եմ ես,
Նվազելուց ու երգելուց գզվել,
Իջնեմ հատակը սուզանավի պես,
Ու համառորեն լռեմ ու լռեմ։
|