Հարևանս շրջել է ողջ Միությունում,
Ինչ-որ բան է փնտրում, բայց ի՞նչ, էն, ո՞վ գիտի,
Ես ուրիշի գործերի մեջ չեմ խառնվում,
Բայց ինձ համար անչափ ցավ է, ափսոսալի։
Թավշամետաքս վարագույրներ ունեն նրանք,
Նրա կինը խալաթով է թրև գափս, Ես քլունգով
Սոսկվայում կգտնեի անգամ ուրան,
Էդքան բարձր աշխատավարձ թե ինձ տային։
Ինձ թվում է, թե չգիտեն մարդիկ անգամ,
Որ նա դիտմամբ ոչ մի բան էլ չի որոնում,
Ինչո՞ւ փնտրի, երբ էնպես էլ փողերը կան,
Եվ էն էլ ի՜նչ խոշոր գումար են ստանում։
Իսկ հենց երեկ խոհանոցում նրանց որդին
Գլխով խփվեց մեր դռանը անչափ մոտիկ,
Դիտավորյալ էդպես ջարդեց ջրամանն իմ,
Իսկ ես մորից գին ուզեցի եռապատիկ։
Բա չէ, թե չէ՜ փողերն իրենց, կոպե՞կը ինձ,
Դե թող հիմա տուժավճար գումարն իմ տա,
Չէ՞ որ ես սա անում եմ, բայց ոչ նախանձից,
Այլ միմիայն, հանուն միայն արդարության։
...Ոչինչ, ես դեռ նրանց գլխին էն կբերեմ,
Որ ստիպված իրենց համար փնտրեն նոր տուն,
Նրանք նույնիսկ ավելցուկով շատ փող ունեն,
Իսկ մերն իրոք մի օղու էլ չի հերիքում...
|