Մինչ արտերկիր քո մեկնելը
Երբ թղթեր ես լրացնում,
Դա դեռ փորձանք չանվանես,
Սովորական հագած մեկը
Ձեզ հետ է ձեր քսմրի կազմում
Համարյա մշտապես։
Իսկ մեկնումին մի ամիս է երբ որ մնում,
Հրահանգ է անգամ տրվում՝
Բոլոր օրերն այնտեղ ինչպես անցկացնեն,
Որ քիչ լինեն անկարգ բաներ,
Իսկ անդրաշխարհիկ կապեր
Ամենևին չը֊լի֊նեն։
...Սովորական հագուստներով մի շեկ տղա
Ինձ Փարիզում ներկայացավ այսպես ահա.
«Իրար հետ ենք մենք մնալու, Նիկոդիմն եմ,
Բեռ եմ տարել, Բոբրույսկ ապրել,
Հայրս ռուս է, ասս եմ ինքս էլ,
Անգամ դատված չեմ»:
Սի հազվագյուտ հաճկատար էր։
Ծածկությունս իր որ թաքցներ,
Ասածներս կաներ անշուշտ նա ամեն օր.
Ծառայության բերումով այդ
Հոգ էր տանում իմ մասին արդ
Պարզապես գիշեր ու զօր:
Երբ մոտեցավ էքսկուրսիան Հռոմի,
Որոշեցի՝ առանց Նիկոդիմի.
Ամբողջ գիշեր գրել է նա, թա՜լ աչք կպցնի,
Ինձ հաջողվեց սակայն պարզել,
Որ նա բոքսով է զբաղվել.
Այնպես որ, ռիսկ չարեցի։
Լոկ ինձ հետ էր ճաշում նա և նախաճաշում,
Ամենուր էր կրնկակոխ ինձ հետևում,
էլ ուրիշ գործ չուներ կարծես։
Ու մի անգամ ես... ըստ կարգի
Աչք գցեցի իր տետրակին
հվ ապշեցի պարզապես։
Այղ զզվանքր գրառել էր,
Որ Փարիզում փորձ եմ արել
Քաղաքապեւո անգամ թակել,
Որ անզուսպ եմ կանանց հանդեպ,
Արևմուտքի (նշմար ի դեպ)
Ազդեցության տակ եմ...
Ուրեմն նա ինձ հետ հածի,
Մ՛ատնության մեջ ինձ կասկածի՞...
Ի՞նչ կլիներ, մտածո՞ւմ եք...
Ուրեմն ես չէի տեսնի
Ո՛չ Հոոմը, ոչ Փարիզը
Արդեն երբեք։
|