Խրբ որ միայն տասը հազար տարածությամբ մի վազք մնաց, Այն ժամանակ Բեսկուդնիկով Օլեգը մեր քիթը տնկած, «էյս թուղթ ունեմ, որ հիվանդ եմ, էլ ուժ չունեմ», - ասաց, չքվեց, Մեր մարզիչը նրա տեղակ վազելը ինձ առաջարկեց։ Ախր երկար տարածության ես սովոր չեմ, տեղ չեմ հասնի, Վայ թե շունչս մի շրջանի համար նույնիսկ չհերիքի... Բայց այս անգամ մարզիչը խիստ տոնով ասաց՝ պետք է, Ֆեդյա՛, Գլխավորը, որ մարդն ինքը հաղթանակի կամք ունենա։ Կամքը անեմ, իսկ ուժերս՝ մի բան էլ շատ... Համոզվեցի, էյս պոկվեցի տեղից ինչպես հինգ հարյուրը և... զոհվեցի, Զգուշացրի ախր՝ բա որ շնչառությունն իմ քաշի ինձ... էյրկու շրջան լոկ վազեցի և, շատ ափսոս, ընկա հալից: ՃԵԿԲ1 - ի նախկին և փոխ չեմպիոնը՝ մարզիչն անհաշտ, Հուդայի պես հանձնարարեց, որ չթողնեն ինձ մարզադաշտ, Դրա համա՞ր արդյոք երեկ ես կիսեցի տրտմությունն իր, Որ ինձ ասի. «Չմուշկներդ դու սահնակով փոխարինիր»: Նա վատը չի, բայց տերն իր հետ, ես իր համար եմ ափսոսում, Չէ որ հիմա ըմբշամարտով և բոքսով եմ լուրջ զբաղվում, Ես այլևս իմ ուժերի հանդեպ այնքան մտատանջ չեմ, Բոլորն հանկարծ սկսել են հարգանք տածել, իմ մարզիչն էլ:
1 ՃԵԿԲ - ճանապարհային երթևեկության կարգավորման բաժին։
 
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007