Ինչ֊որ երկրում, ուր խաղաղ էր ամեն ինչ,
Ոտ ոչ կռիվ, ոչ աղետ կար, ո՛չ էլ ցուրտ,
Հայտնվել էր մի վիթխարի վայրի կինճ,
Որ կա՛մ եզ էր, կա՛մ գոմեշ էր, կամ էլ ցուլ։
Արքան ուներ փորացավ ու շնչարգելք,
Միայն հազով ուժեղ վախ էր տարածում,
Սարսափելի այդ գազանը անարգել
Մարդկանց ուտում կամ անտառ էր հալածում։
Արքան այդժամ երեք օրենք արձակեց.
«Այդ գազանին պետք է քշել վերջապես,
Եվ իմ երկրում ով այդ բանը խիզախեց,
Կամուսնանա աղջկաս հետ լուսերես։
Սակայն անհույս պետությունում ի՞նչ հուսալ.
Հենց մտնում ես, շեղ է ճամփան ուղղաձիգ,
Անհոգ կյանք էր վարում թախծոտ մի հուսար՝
Շնորհներից զրկված մի լավ հրաձիգ։
Մարդիկ՝ փռված մորթիներին հատակի,
Երգում էին, խմում քաղցր ըմպելիք,
ՍՆկ էլ բակում՝ դոփյուն, ձայներ կոչնակի,
Հրաձիգին քաշ տվեցին արքունիք։
Եվ հազալով ասաց արքան հեռատես.
«Բարոյական քարոզների հարկ չկա,
Ջահե՛լ, եթե այդ հրեշին վաղն հաղթես,
Փեսացուն ես իմ մինուճար աղջկա»:
Իսկ հրաձիգն. «Ի՞նչ պարգև է, ախր, դա,
Ինձ մի տակառ գինին տիվ հերիք է»,
Այսինքն թե՝ ինձ ձրի էլ պետք չի նա,
Ես հրեշին հենց այնպես էլ կհաղթեմ։
Սակայն արքան. «Ա՛ռ աղջկաս, թե չէ՝ վե՛րջ,
Թե չէ ես քեզ՝ մեկ-երկու և... ուղիղ բանտ,
Վերջիվերջո թագավորի դուստր է պերճ...»,
Նա թե՝ «Մորթի՚ր, չեմ առնելու աղջկադ»:
Ու մինչ այսպես խոսքակռիվ էր գնում,
Կերած արդեն բոլոր կանանց, հավերին՝
Հենց պալատի մոտերքում էր թափառում
Այդ գոմեշը կամ թե ցուլը ամեհի։
էլ ճար չկար, շահեց ուզած իր գինին,
Այդ հրեշին տապալեց նա ու ծլկեց,
Այսպես ահա աղջկան ու արքային
Զրկված նախկին հրաձիգը անպատվեց։
|