Ես երևի կորած եմ, փակ աչքերով եմ տեսնում,
Ես երևի կորած եմ, վախենում եմ և ապա՝
Ես ո՜ւր, նա ո՜ւր, քանի որ նա եղել է Փարիզում,
Եվ այդ մասին ես երեկ ինչ ասես որ չիմացա։
Ես հեռավոր հյուսիսի մասին այնքա՜ն երգեցի,
Կարծում էի՝ ուր որ է դու-ի կանցնենք անպայման,
Չեզոք զոտու մասին բայց նրան իզուր երզեցի,
Նա հո թքած ունենա՝ ինչ ծաղիկներ այնտեղ կան։
Այնժամ էլի Երգեցի՝ կարծելով թե չեմ հազամ,
Ե՛վ «Հաշվիչի մասին», և՛ «...ով է նրա հետ եղել»,
Բայց ի՞նչ ունի նա ինձ հետ. նա եղել է Փարիզում,
Անձամբ Ս՜արսել Մարսոն է նրան ինչ-որ բան ասել։
Գործարանս թողեցի, թեկուզ սխալ բան էր դա,
Ֆրանսերեն սերտեցի ես համառ ու անզիջամ,
Բայց դրանից ի՞նչ օգուտ, վարշավայամ է հիմա,
Ու մենք հիմա վերստին այլ լեզուներով ենք խոսում։
Երբ որ ետ գա, լեհերեն կասեմ. «Պանի՛, խնդրում եմ,
Ընդունի՛ր ինձ, ինչպես կամ, ես այլևս չեմ երգի»,
Բայց ես ո՞վ եմ իր համար, Իրանում է նա արդեն,
Եվ հասկացա, որ, իրոք, իր հետևից չեմ հասնի։
Եթե այսօր այստեղ է, վաղն Օսլոյում կլինի.
Փորձանքի մեջ եմ ընկել, վրիպել եմ, ի՞նչ ասեմ,
Ով եղել է նրա հետ և ով հետո կլինի,
Հիմա նրանք թող փորձեն, ես լավն էն է՝ սպասեմ։
|