Իսկ մարդիկ անվերջ խոսում, փնթփնթում,
Արդարություն են ուզում հաստատել.
- Առաջինն էինք մենք կանգնած հերթում.
Իսկ հետո եկողն ուտում է արդեն։
Որ զուր չվիճեն, Սրանց ասացին.
- Խնդրում ենք, ախր, մարդի՛կ, ցրվեցեք.
Հյուրեր են նրանք օտարերկրացի,
Իսկ դուք, կներեք, իսկ դուք ովքե՞ր եք։
Բայց մարդիկ անվերջ խոսում, փնթւինթում,
Արդարության են ուզում հաստատել.
- Առաջինն էինք մենք կանգնած հերթում,
Իսկ հետո եկողն ուտում է արդեն։
Կառավարիչր ասում է նորեն.
- Ես ձեզ խնդրում եմ, մարդի՛կ, ցրվեցեք,
Ուտողներն, ախր, պատվիրակներ են,
Իսկ դուք, կներեք, իսկ դուք ովքե՞ր եք։
Բայց մարդիկ անվերջ խոսում, փնթփնթում,
Արդարություն են ուզում հաստատել.
- Առաջինն էինք մենք կանգնած հերթում,
Իսկ հետո եկողն ուտում է արդեն։
|