Հարցրի. «Ինչո՞ւ եք լեռները գնում դուք
(Իսկ դու միշտ գագաթով գնում ես՝ կարծես մարտ),
Ինքնաթիռն է պատշաճ էլբրուսին պերճաշուք...»,
Խնդացիր ինձ վրա և տարար ինձ քեզ հետ։
Այդ օրից դու դարձար մոտիկ ու քնքշալի,
Դու իմ լավ ալպինիստ, ժայռագնաց իմ,
Առաջինն հանելիս ինձ ճեղքից ահալի
Ծիծաղում էիր դու, ժայռագնաց իմ։
Անիծյալ ճեղքերի պատճառով անհատակ
Երբ հետո պատրաստած ընթրիքդ գովեցի,
Ստացա ես կտրուկ մի երկու լավ ապտակ,
Բ-այց ոչ թե նեղացա, հաճոյախոսեցի.
«Ա՜խ, ինչքան ինձ դարձար մոտիկ ու քնքշալի.
Ալպինիստ դու իմ լավ, ժայռագնաց իմ...»,
Ինձ միշտ էլ փնտրելիս ճեղքերում ահալի
Հայհոյում էիր դու, ժայռագնաց իմ։
Իսկ ապա ամեն մի բարձրանալու պահին
(Որտեղի՞ց իմ հանդեպ անվստահ մի կարծիք)
Մեծագույն հաճույքով ապահովագրում էիր,
Ալպինիստ դու իմ լավ, իմ դյուրադարձիկ։
«Ա՜խ, ինչքան ինձ դարձար ո՛չ մոտ, ոչ քնքշալի.
Ալպինիստ դու իմ լավ, ժայռագնաց իմ...»,
Ինձ միշտ էլ հանելիս ճեղքերից ահալի
Հայհոյում էիր դու, ժայռագնաց իմ։
Իմ վերջին ուժերը հավաքած՝ քեզ զալիս,
Թվում էր՝ ուր որ է, հես է հա, կհասնեմ,
Մի քիչ էլ, ու կասեմ. «Հերիք է, սիրելի՛ս»,
Բայց ներքև պոկվեցի, հասցրի լոկ ասեմ.
«Ա՜խ, ինչքան ինձ դարձար մոտիկ ու քնքշալի.
Ալպինիստ դու իմ լավ ժայռաքնքշալի...»,
Քեզ հետ հիմա նույն պարանով ենք կապված,
Երկուսով ենք մենք դարձել ժայռազնաց։
|