Սա գլխավոր մուտքն է, սակայն ներս մտնելիս 217
Ես թախանձե՞մ, որ ներս մտնեմ, լավ է՝ սատկեմ,
Ես մտնում եմ հետնամուտքից, իսկ ելնելիս՝
Նախընտրում եմ պատուհանից հենց դուրս ցատկել։
Ես մահվան դուռ չեմ հասցնի և ոչ մեկիս,
Բայց երեկ ինձ՝ տաքացածիս,
Թեկուզ ինքս վատն եմ կյանքում շատ ավելի,
Նեղացրին սարսափելի։
Եվ թքելով մռութներին նրանց հարբած,
Փաթաթելով դեմքս խավոտ վարագույրով՝
Ես դուրս եկա հենց ապակու միջով ջարդած՝
Կողքով անցնող ոստիկանի գիրկն ընկնելով։
Եվ ինձ՝ արյունոտվածիս,
Համաժողովրդաբար փառաբանվածիս,
Ինչպես որ կայի՝ ամբիցիայում,
Հասցրին իսկույն ոստիկանություն։
Եվ, սկզբում բռունցքներով մշակելով
Եվ քացու տակ տրորելով անխղճաբար,
Ինձ տուգանքի ենթարկեցին խոշոր չափով
Խուլիգանություն անելու համար։
Իսկ հետո վիրակապվածիս,
Անարդարորեն պատժապարտվածիս
Եղան տղաներ, որ կարեկցեցին՝
Թողնելով քնել փոքրիկ բազմոցին։
Ե՛վ քնել, և՛ հանցստանալես հասցրի,
Երբ արթնացա, չէր լուսացել, և դեռ մաթ էր,
Վեր կացա և պատուհանը շտապեցի,
Պատուհանին սակայն ճաղեր են պողպատե։
Եվ ինձ՝ պատենտավորվածիս,
Ամեն ինչի նախապատրաստվածիս,
Այդ պողպատակուռ ճաղերը մթին
Հուսահատության վիհը նետեցին։
Առավոտյան, թե ուզում ես, մի հավատա,
Ես վեր կացա՝ երերալով թուլությունից,
Եվ դուրս եկա դռնից, դռնից ես դուրս եկա,
Եվ ինձ վրա կասկածում եմ հենց այդ պահից։
Աշխարհում լուռ է ե հանդարտություն,
Մաքրություն է ու համաչափություն,
Բայց ծանր քար կա իմ սրտին կարծես,
Որ անուրախ է դարձնում կյանքս։
|