Ո-եստորանի պատերին շատ նկարներ կան՝
«Երեք արջուկներ», «Դյուցազնը խոցված»...
Սեղանի մոտ նստել է ինչ֊որ կապիտան։
«Թույլ կտա՞ք», - ասացի։ «Նստեցե՚ք, - ասաց։ -
Ահա՚, ծխի՚ր»: «Ներեցեք, «Կազբեկ» չեմ ծխում»:
«Խմի՛ր ուրեմն, տուր բաժակը՝ է՛ն...
Քոնը մինչև որ բերե՜ն... Ես քեզ եմ ասում,
Խմի՛ր, ողջ լինես»: «Անպայման կլինեմ»:
«Դե ինչ կա որ, - ասաց ինձ՝ խմելով մի թաս, -
Լավ ես, իհարկե, կոնծում դու օդի,
Իսկ մոտիկից գնդացիր կամ տանկ տեսած կա՞ս,
Իսկ գնացե՞լ ես, ասենք, գրոհի։
Քառասուներեքին ավագ էի Կուրսկամ,
Իսկ իմ թիկունքում, է՜, ինչեր ասես...
Եղբա՛յր, էնքա՜ն բան եղավ իմ էդ թիկունքում,
Որ դու, ա՛յ տղա, հանգիստ կյանք անես»:
Հայհոյում էր ու խմում, հորս մասին հարցրեց,
Հետո բղավեց՝ հայացքն ափսեին.
«Սրիկայիդ համար ես կես կյանք եմ տվել,
Իսկ դու, հուդա՛, վատնում ես կյանքդ անտեղի։
Քեզ հրացան պիտի տալ ու քշել մարտի,
Մինչդեռ օղի ես դու ինձ հետ լակում»...
Նստել էի ես ինչպես խրամում Կուրսկի,
Ուր կապիտանն այս աներ ավագի կոչում։
Հարբում էր նա քիչ սա քիչ, ես էլ իր նման,
Լոկ զրույցի ավարտին արդեն կանգ չառա
Ու խայրեցի՛ ասելով. «Լսի՛ր, կապիտա՛ն,
Կյանքում դու երբեք մայոր չես դառնա»:
|