Երբ նստած եմ, երբ գրում եմ, խմում եմ սուրճ և կամ թեյ,
Կամ շիկահեր ծանոթուհին երբ որ գալիս է ի տես,
Ես զգում եմ՝ ինչ-որ մեկը լրտեսում է և կամ թե
Ինձ է զնԱում իր հայացքով մի անսովոր ու անտես։
Մեկ-մեկ տեղից վեր եմ թռչում՝
Խելագարված եմ կարծես.
Մինչև հիմա իմ հարսնացուն
Կույս է, ձեռը չեմ տվել ես։
Գիշերը ես և հարսնացուս
Եղանակից ենք վիճում,
Ուրիշ էլ ի՞նչ, երբ մինչև լույս
Անտեսից ենք ամաչում։
Տհաճ է ինձ, Ամոթ է ինձ, Բայց ոչինչ։
Ու մի անգամ երբ խմում եմ, իսկ չխմող հիմա կա՞,
Կուլ չի գնում ոչ մի բաժակ, գկռտում եմ ես անվերջ
Եվ զգում եմ, որ նստած է իմ թիկունքում սրիկան
Ու խմածս գրանցում է աներևույթ գրքի մեջ։
Մեկ-մեկ տեղից վեր եմ թռչում՝
Գույնս գցած ծեփի պես.
Մինչև հիմա իմ հարսնացուն
Անարատ է իսկապես։
Գիշերը ես և հարսնացուս
Եղանակից ենք վիճում,
Ուրիշ էլ ի՞նչ, երբ մինչև լույս
Անտեսից ենք ամաչում։
Տհաճ է ինձ, Ամոթ է ինձ, Բայց ոչինչ։
Ցնցվում էի, նյարդայնանում և... հնարքի դիմեցի.
Ա՛յ, կպառկեմ, թե քնում եմ, և խռոցս կդնեմ,
Իսկ կոնյակը բաց կթողնեմ ակրատի հետ սեղանին,
Ու հենց նստի, հո՛պ, այդ պահին նրան իսկույն կճանկեմ։
Մեկ-մեկ տեղից վեր եմ թռչում՝
Խելագարված եմ կարծես,
Մինչև հիմա իմ հարսնացուն
Կույս է, ձեռք չեմ տվել ես։
Գիշերը ես և հարսնացուս
Եղանակից ենք վիճում,
Ուրիշ էլ ի՞նչ, երբ մինչև լույս
Անտեսից ենք ամաչում։
Տհաճ է ինձ, Ամոթ է ինձ, Բայց ոչինչ։
Եվ բացի այդ՝ վնասում է, ինչպես երեկ էր անում,
Բռնեմ թե չէ, նրան տեղում անելու եմ շանսատակ.
Խաղակիցը իմ անընդմեջ չնչին գումար էր դնում,
Բայց ինձ մոտ կար երեք հազար երկու հարյուր մի կուտակ:
Մեկ֊մեկ տեղից վեր եմ թռչում՝
Գույնս գցած ծեփի պես.
Մինչև հիմա իմ հարսնացուն
Անարատ է իսկապես։
Գիշերը ես և հարսնացուս
Եղանակից ենք վիճում,
Ուրիշ էլ ի՞նչ, երբ մինչև լույս
Անտեսից ենք ամաչում։
Տհաճ է ինձ, Ամոթ է ինձ, Բայց ոչինչ։
Նա վերջերս մի անանուն նամակ գրեց ինձ վրա,
Գործի տեղում պետս կարդաց՝ նայելով իմ երեսին,
Ես գրվածքի հրեշավոր բթությունից իմացա,
Ձեռագրից ճանաչեցի իմ հարազատ անտեսին։
Այդ անտեսը, պարզվում է,
Ո՛չ, գժված չեմ իսկապես,
Իմ ծանոթ այն շիկահերն է,
Որին ձեռք չեմ տվել ես։
Իմ ծանոթ այն շիկահերն է...
Մնացել եմ զարմացած,
Իմ այն հարցին՝ «Ինչու՞, Նինկա»,
«Որ պսակվես»,֊ ինձ ասաց։
Տհաճ է ինձ, Ամոթ է ինձ, Բայց ոչինչ։
|