Ախ, որտեղ եմ երեկ եղել, սպանիր ինձ, չեմ էլ գանում,
Հիշում եմ ես լոկ պատերը, որ նոր էին պաստառապատ,
Կլավկային էլ եմ հիշում, հետն էլ մոտիկ ընկերուհուն,
Խոհանոցում երկուսի հետ պաչպչվելը կիսատ֊ւցռատ։
Առավոտյան հենց արթնանում,
Սկսեցին ինձ ի՛նչ պատմել,
Թե հայհոյել տանտիրուհուն,
Բո|որին եմ ահաբեկել,
Թռվռացել իբր տկլոր,
Ճվացել եմ իմ երգերը
Եվ իբր թե ասել եմ, որ
Իմ հայրիկը գեներալ է։
Հետո իբր ես պատռել եմ իմ շապիկը և կուրծք ծեծել,
Իբր ասել, թե բոլորը դավաճանել, ծախելեն ինձ,
Եվ, ասում են, թե հյուրերին չէի թողնում մի շունչ քաշել,
Եվ որ նրանց զահլան գնաց իմ չհոգնող ակորդներից։
Հետո խմելը թողեցի,
Քանի որ նա հանեց հոգի,
Եվ հատակին շպրտեցի
Ազնվական բյուրեղապակին,
Գինին պատին ես շփեցի,
Սուրճի սպասքը զայրացած
Պատուհանը լայն բացեցի
Եվ վերևից նետեցի ցած:
Եվ ոչ մեկը չէր կարող ինձ պատասխանել անգամ մի բառ,
Սակայն հետո, սկսեցին կամաց-կամաց երբ ուշքի գալ,
Վրա ւովին ինձ ոհմակով և թևերն իմ կապկպեցին,
Վերջում արդեն՝ սկսեցին զվարճանալ, վրաս խնդալ։
ՍՆկը դեմքիս թքում անկուշտ,
Մեկը շիշն էր հպում բերնիս,
Ինչ-որ մեկն էլ՝ պարող անշուշտ,
Ոտներով էր խփում փորիս...
Երիտասարդ մի այրի կին,
Որ երդվել էր չամուսնանալ,
Հավատարիմ տված խոսքին՝
Նա ինձ մի քիչ ուզեց խղճալ։
Եվ երեսիս գույնը գցած՝ խոհանոցում ջարդված դեմքով,
Ձեացրի, թե ես արդեն փոշմանելեմ, ինչ արեցի,
«Արձակեք ինձ,֊ բղավեցի, - վերջացնենք մենք դրանով »:
Արձակեցին, սակայն դանակ - պատառաքաղ թաքցրեցին։
Եվ հենց էստեղ էն սկսվեց,
Որ բառերով չես էլ պատմի,
Եվ որտեղից արդյոք ճարվեց
Այդքան ուժ իմ ձեռքերի մեջ.
Հանց վիրավոր գազանը բութ՝
Վերջում արդեն ես գժվեցի,
Ջարդեցի դուռ ու լուսամուտ
Պատշգամբը շուռ տվեցի։
Ախ, որտեղ եմ եղել երեկ, որ ցերեկով չեմ էլ գտնում,
Հիշում եմ ես լոկ պատերը, որ նոր էին պաստառապատ,
Մնացել է դեմքս՝ վրան ծեծկռտուքի հետքեր ու գույն,
Դե ո՛ւր դուրս գամ իմ այս դեմքով կապտակառատ:
...Եթե նրանք չեն հնարում,
Սէկ երրորդով ճիշտ են պատմել,
Լոկ մի բան է արդեն մնում.
Պառկել ու հենց տեղում մեռնել։
Հալալ լինի այրի կնկւսն,
Որ հանդուրժողն էր բոլորից.
Խղճահարվեց իրոք այնքան,
Որ ապրելու տեղ տվեց ինձ:
|