Տան եմ գալիս աշխատանքից,
Փայտի թորբուն հենում պատին,
Մեկ էլ մեկն իմ կնոջ մահճից
Պատուհանն է ճախրում դեպի։
Հարց եմ տափս ես իհարկե.
«Ո՞վ էր, կին»,
Իսկ ինքը ինձ ասում է, թե՝
Սուրբ Հոգին։
Ա՜խ, այղ Հոգուն եթե գտա,
Կհասցնեմ վզակոթին,
Հոգի կա և Հոգի էլ կա,
Եթե Սուրբ ես, թող Մաշային։
Թող որ արյունդ կապույտ է,
Եվ ճերմակ է քո ոսկորը,
Կծնվի Նա, և, ա՛յ, գիտեմ,
Չի ընդունի Քրիստոսը։
Մաշկան տիպ է վնասակար
Եվ ցանկություն ունի վեճի,
Նեղացել է, ա՜յ յշեգ հիմար,
Իբր թե ես խանգարեցի։
Ես խոսում եմ նախ գորովով,
Իբր՝ հեչ,
Նա պատին է կպել վախով.
- Չէ՛, ու վերջ։
Ատամներս սեղմած այդժամ
Դարձա անփույթ, կոպիտ, դաժան.
«Թեկուզ ծեր է ու զառամյալ,
Եվ տարիքը մի վեց հազար,
Հաստատ ամեն գյուղում հիմի
Երկու֊երեք կնիկ ունի»:
Մեծ վարպետ եմ հնարանքի,
Համոզում եմ Մարիային ես,
Իբր գալիք հենց կիրակի,
Մարիա՛, արի անենք այսպես.
Ձև կանեմ ես առավոտյան,
Թե՝ գնացի,
Հյուր ընդունիր այդժամ նրան,
Որոշեցի՞նք։
Հենց վերմակով նրան ծածկես,
Երգիր, կգամ ես մահակով,
Նա՝ թևերով, իմ ցցով՝ ես,
Նա՝ սաղմոսով, ես՝ բրիչով։
Քո պատիվը փրկված է,
Երբ անձնատուր կլինի նա,
Որովհետև ես կարծում եմ՝
Հրեշտակ չի, այլ Սատանա։
...Ահա ճիչով ես ներս ընկա՝
Հուսով, որ նա կսարսափի,
Հեկեկում է սակայն Ս՚աշկան,
«Ո՞ւր է»: «Թռավ, փափա՜գ Հոգի»:
«Ինչպե՞ս եղավ, ո՞նց հասցրեց՝
Չիմացա»,
«Եղավ էլի, - պատասխանեց, -
Չքացավ։
Նա սաղմոսներ արտասանեց
Եվ թևերով ինձ խտղտեց...»:
«Ես ողջ, ե դու ինձ ձե՞ո առնես,
Անառա՛կ կին, դե տես հիմա...»,
Եվ ճոճեցի իմ զենքը ես,
Խնդա՛, խնդա՛ դու, Սատանա՛...
|