Ս՜իս տվեք համերաշխ շներին, Կարող է՝ իրար հետ գզվռտվեն, Իսկ կվաս՝ լավ կոնծածներին, Գուցե թե խումարից սթափվեն։ Որ քշեք ճարպոտող ագռավին, Մի քանի խրտվիլակ սարքեցեք, Որ սիրեն, սիրահար զույգերին Մեկուսի մի անկյուն նվիրեք։ Ցորենը հու՜ւի մեջ շւսղ տվեք. Ով գիտի, կարող է ծիլեր տալ, Ես հլու-հնազանդ կլինեմ. Դե տվեք բանտից դուրս ագատ կյանք։ Շները, երբ որ միս նետեցին, Պահեցին պատիվը այդ ցեղի, Ի՜նչ կվաս, օղի էլ տվեցին, Դեն հրեց հարբեցողն իր օղին։ Ոնց ասես քշում են ագռավին, Մինչդեռ նա հեչ էլ չի վախենում, Սիրով են պսակում զույգերին, Իսկ նրանք՝ մի գլուխ բաժանվում։ Ոնց պետք էր՝ արտերր ջրեցին, Հրաշք բան, ոչ մի հասկ չի ծլում, Ինձ երեկ ուզածս տվեցին, Ես ի՞նչ եմ դրա հետ անելու...
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007