Դու շոգեբաղնիքը լավ վառիր ինձ համար,
Որ արար-աշխարհին գեթ մի քիչ վարժվեմ,
Կգժվեմ ես հիմա, կդառնամ խելագար,
Եվ լեզուս կբացի պաղ շերեփը արդեն։
Դա վառիր ինձ համար բաղնիքը, տիրուհի՛,
Որ դառնամ ատրաշեկ, որ սաստիկ տաքանամ,
Վերևի փայտերին աոաստաղ-անկյունի,
Ինչ կասկած մեջս կա, ջնջեմ ու մոռանամ։
Նվաղեմ թող մինչև անպարկեշտ աստիճան,
Պաղ շերեփ, ամեն ինչ հետևում են արդեն,
Դաջվածն իմ հուշում է անձնակուռք մի շրջան,
Թող կապտի ձախ կրծքիս որպես մի կիսաղեմ։
Դու շոգե՛բաղնիքը լավ վառիր ինձ համար,
Ես արար-աշխարհից վաղուց եմ կտրված.
Կգժվեմ ես հիմա, կդառնամ խելագար,
Եվ լեզուս կբացի գոլորշին տաքացած։
Իսկ ինչքա՜ն հավատներ, անտառներ են հատված,
Ինչքա՜ն են ճաշակվել և՛ վշտեր և՛... ուղի։
Ձախ կրծքիս՝ կիսադեմ Ստալինն է դաջված,
Աջ կրծքիս Ս՚արինկան դաջված է դեմոսլիղ։
Հավատի համար իմ՝ անձնազոհ, զորավոր,
Ես քանի՜ տարիներ եղա այն դրախտում,
Փոխվեցիր մի անլույս կյանքի հետ սևավոր
Անհեթեթ ու անմիտ իմ խելա՛ռ խենթություն։
Դու շոգե՛բաղնիքը լավ վառիր ինձ համար,
Ես արար-աշխարհից վաղուց ևմ կտրված,
Կգժվեմ ես հիմա, կդառնամ խելագար,
Եվ լեզուս կբացի գոլորշին տաքացած։
Հիշում եմ, թե ինչպես մի կւսնուխ առավոտ
Հասցրի եղբորս բղավել՝ ինձ օգնի՜ր,
Եվ երկու գեղեցիկ պահապան կամ պահնորդ
Հա տարան գնացքով Սիբիրից այլ Սիրիր։
Իսկ հետո քարհանքում ե կամ թե ճահիճում,
Կուլ տալով արցունքներ և կամ էլ տամկություն,
Սրտին մոտ կիսւսդեմ֊պրոֆիլ ենք դաջում,
Օր լսեր, լսեր Սա՝ ինչպես է սիրտ ճաքում։
Դու շոգեբաղնիքը մի վառիր ինձ համար,
Ես արար-աշխարհից վաղուց եմ կտրված,
Կգժվեմ ես հիմա, կդառնամ խելագար,
Եվ լեզուս կբացի գոլորշին տաքացած։
Ա՜խ, այնքան ցրտոտ է պատմությունն այս ուշիմ,
Դորւրշին իմ գլխից մտքերը վռնդեց։
Հրաժեշտ եմ տափս հուշի պաղ մշուշին՝
Սուզվելու լոկ այս տաք մշուշում բաղնիքի։
Մտքերը թակում են գագաթը գանգիս մեջ.
Ուրեմն ես գար եմ խարանելինձ նրանց,
Եվ կեչու ավելով խփում եմ անընդմեջ
Այն մռայլ շրջանի հետքերին ժառանգած։
Դու շոգեբաղնիքը լավ վառիր ինձ համար,
Որ արար-աշխարհին գեթ մի քիչ վարժվեմ,
Կգժվեմ ես հիմա, կդառնամ խելագար,
Եվ լեզուս կբացի պաղ շերեփը արդեն։
|