Այս գիշերն ինձ համար ապօրեն է։ Գրամ եմ՝ թեմա կա սրտամոտ, Հեռախոսն եմ խլում խենթորեն, Հավաքում մշտական զրո յոթ։ «Քույրիկս, բարև Ձեզ։ Ո՞նց կոչեմ»: «Տո՚մա»: «Յոթանասուներկու։ Սպասում եմ շնչահատ... Չի կարող, կրկնե՛ք, անկասկած տանն է նա... Ա՛յ, արդեն խոսեցին։ Դե՛, բարև. ես եմ այդ»: Այս զիշերն ինձ համար ապօրեն է։ Չեմ քնում, զոռում եմ. «Շուտ տափք...» Սիրելի մարդկանց հետ ինչո՞ւ են Ինձ կապում կտրոնով, ապառիկ։ «Քույրիկս, լսեցե՛ք։ Յոթանասուներկու։ Ժամ չունեմ, կանզնած է... Կգժվի հես է մարդ... Գրողին գծհրր, թռչում եմ վաղն հեռու... Ա՛յ. արդեն խոսեցին։ Դե՛, բարև, ես եմ այդ»: Սրբապատկեր է հեռախոսն ինձ համար, Իսկ գիրքլւ՝ սուրբ մասունք եռւստող, Աղջիկն այս դարձել է տիրամայր Տարածքը վայրկյանում կրճատող։ «Քույրի՛կս, սիրելի ՚ս, խնդրում եմ, վարձեցե՛ք, Դուք՝ իմ լա՛վ հրեշտակ, մի՚թողեք խորանն ւսյդ, Կարևոր շատ բան կա առջևում, հասկացեք... Ա՛յ, արդեն խոսեցին։ Դե՛, բարև՛, ես եմ այդ»: Ի՞նչ, վա՞տ է աշխատում մի ռելեն, Ի՞նչ, գծում լուրջ վթա՞ր է նորից, Թքել եմ, կսպասեմ, սովոր եմ Ես միշտ էլ սկսել զրոյից։ «Զրո յո՛թ, բարև՛ Ձեգ։ Նորից՝ ես»: «Ո՞րր տամ»: «Չէ, արդեն դա պետք չէ, ինձ պետք է Մագադան։ Ես Ձեզ չեմ խոստանամ, որ էլի զանգ չեմ տա, Մի ընկեր ես ունեմ, բա հալը չիմանա՞մ...»: Այս գիշերն ինծ համար ապօրեն է, Գիշերներն ինձ համար քուն չկա, Տիրամոր պատկերով վեհորեն, Թե քնեմ, մեկը ինձ կերևա։ «Քույրի՛կս, սիրելի՚ս, հա՛, ե՛ս եմ, Տո՚մա»: «Չեմ կարող համբերել, սպասում եմ շնչահատ... Այո՛, ինձ. իհարկե՛ ես... Հա՝ ե՛ս,... տանն է նա...»: «Կանչում եմ... Պատասխանե՛ք...»: «Դե՛, բարև՛, ես եմ այդ»:
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007