Վիպակներ ու վեպեր չեմ գրի,
Ֆանտաստիկա չեմ կարդա մեկուսի,
Պառկած եմ սենյակում թմրամոլների,
Զգում եմ՝ դառնում եմ այդպիսին։
Մեկը բուժել է մարտական վերքերն իր,
Մյուսն այնպես՝ պահպանել թիկունքը,
է՛յ, դու՛ք՝ ծակծկվո՛ղ տղերք իմ,
Հերիք է, թողեք այդ զբաղմունքը։
Կասկածներն են տանջում իմ հոգին,
Գլուխս շաղափում հարցերը,
Իմ պառկած սենյակում անխտիր
Կուլ տվել, հոտոտել, ծակվել են բոլորը։
Մեկն այնտեղ ծակել է իր հոգին,
Մյուսն իրոք միայնակ մնացել,
է՛յ, դուք՝ տղաներ, դեն նետեք «մորֆուշին»,
Ապամորֆինին պետք է անցնել։
Այստեղ մի ծանոթ մտագար կա, որին
Սիրահարված է դայակը թաքուն,
Ասում է. «Երբ որ էլ փող չլինի,
Զիմինի կաթիլներին եմ անցնելու»:
Մեկն այնտեղ ծակել է իր խիղճը,
Իսկ մյուսը անաշա ծխել է սրտում,
է՛խ, տղե՚րբ, ձեր մասին վիպակն է պատշաճը,
Ափսոս որ վիպակներ չեմ գրում։
|