Եu չեմ սիրում կանխորոշված վախճան ու վերջ,
Կյանքից երբեք ես չեմ հոգնում, ինչ էլ լինի,
Եվ ցանկացած եղանակը չեմ սիրում հեչ,
Երբ չեմ երգում ուրախ երգերն իմ ցանկալի:
Ես չեմ սիրում լկտիությունը սառնասիրտ,
Զմայլանքին չեմ հավատում և, բացի այդ,
Նամակներս է երբ ընթերցում օտարն անկիրթ
Իմ թիկունքից` հետևելով ինձ աննկատ:
Ես չեմ սիրում, երբ դեռ կիսատ` հանկարծ փակում
Կամ զրույցը ընդհատում են տաք միջոցին,
Ես չեմ սիրում` թիկունքին են երբ հարվածում,
Այդպես նաև դեմ եմ դիմհար կրակոցին:
Ես ատում եմ բամբասանքը ամեն տեսքի,
Կասկածի որդն ու հարգանքի խայթը թաքուն,
Կա՛մ երբ միշտ էլ` ի հեճուկս միայն մեկի,
Կա՛մ երկաթով հարվածում են երբ ապակուն:
Ես չեմ սիրում վստահությունը կուշտ ու գեր,
Լավն էն է` թող արգելակներն իմ չպահեն,
Ինձ տհաճ է, որ «պատիվ» բառն է մոռացվել,
Որ պատվի տակ զրպարտանք է պահված ու քեն:
Երբ կոտրված թևեր եմ ես հանկարծ տեսնում,
Դիտմամբ գութ չի ծնվում իմ մեջ, իսկ այդ մասին`
Ես չեմ սիրում բռնություն ու անզորություն,
Միայն ափսոս խաչի հանված Տեր Հիսուսին:
Չեմ ներում ինձ, նմանվում եմ երբ վախկոտին,
Վատ եմ զգում, անմեղին են երբ քոթակում,
Ես չեմ սիրում, խցկվում են երբ իմ հոգին,
Էլ ուր մնաց` հոգուս մեջ են երբ որ թքում:
Ես չեմ սիրում բեմահարթակ ու ասպարեզ,
Ուր միլիոնը ոուբլու հետ են փոխանակում,
Թող առջևում տեղաշարժեր լինեն պես-պես,
Դրանք հաստատ չեմ սիրելու երբեք կյանքում:
|