Ես կպայթեմ հիմա տրիտոլի հսկա լիցքի նման, Չգրելու մի չար լիցք կա իմ մեջ և... ցավ. Հազիվ էր ինձ այսօր այցելել իմ Մուսան, Մի քիչ նստեց հետս և հեռացավ: Դրա համար գուցե նա լուրջ պատճառ ուներ, Տրտնջալու հաստատ ես իրավունք չունեմ, Պատկերացրեք հապա` ես... Մուսա... և... գիշեր, Աստված գիտի, թե ինչ մտքեր մարդիկ ունեն: Բայց մնալով մենակ` ես զգում եմ ամոթ, Նույն այդ Մուսան, ախր, մարդիկ կհաստատեն, Օրերով էր մնում, ասենք, Բլոկի մոտ, Պուշկինի մոտ ապրում` դուրս չգալով արդեն: Նրա գալն ինձ փութով սեղանի մոտ տարավ, Ների՜ր, աստվա՛ծ, մեղա՜, երանի թե չգար, Երբ հեռացավ, երգի ցանկությունս կորավ, Եվ իմ երեք ռուբլին` գուցե տաքսու համար... Ես` մոլեգնած գազան, պատեպատ եմ խփվում, Աստված իր հետ, Մուսան... ես ներել եմ նրան, Ինչ-որ մեկի մոտ է գուցե հյուրընկալվում, Հավանաբար այսօր վատ պատվեցի նրան: Հսկայական տորթը` հանգած մոմեր վրան, Չորանում էր վշտից` նման իմ վիճակին, Ես կանչեցի այդժամ ընկեր ու հարևան, Եվ կոնծեցինք կոնյակն իմ Մուսայի բաժին: ...Տարիները` մարդիկ` uև ցուցակի, չկան, Ողջ անցյալը հիմա լոկ հորանջ է թախծող: Նա հեռացավ անձայն, անգլիացու նման, Բայց նրանից ահա մնաց ինձ երկու տող: Ահա տողն այդ երկու, անշուշտ հանճար եմ մի Եվ արժանի` ծաղկի, հիացմունքի, դափնու. ՙԱկնթարթն եմ հիշում ես այն հրաշալի, Երբ իմ առջև հանկարծ հայտնվեցիր դու»;
       
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007