Ո՞վ ասաց. «Հիմնովին վառվել է,
Եվ պետք չի էլ հողին սերմ հանձնել»,
Ո՞վ ասաց, թե Հոդը մեռել է,
Եվ ոչ թե միառժամ ամփոփվել։
Հանց ծովը չես կարող դատարկել,
Չես խլի մայրությունն էլ Հողից,
Ո՞վ անսաց, որ Հողը այրվել
Եվ ոչ թե սևացել է վշտից։
Աջ ու ձախ խրամատ-սպիներ,
Ո-մբւսփոս՝ շատ նման տաք վերքի,
Եվ Հողի մերկացած ջիղ-նյարդեր՝
Լավ ծանոթ երկնային տանջանքին։
Ամեն ինչ կտանի, կտոկա,
Ս՛ի՛ գրիր դու Հողին հաշմանդամ,
Ո՞վ ասաց, թե Հողում երգ չկա,
Եվ որ նա լռել է հավիտյան։
Ո՛չ, երգը հնչում է շարունակ՝
Հոգուց ու անցքերից վերքերի,
Այս Հողը հոգին է մեր շիտակ,
Որ ոչ մի կոշիկ չի տրորի։
Ո՞վ անսաց, թե Հողը այրվել է,
Եվ ոչ թե միառժամ ամփոփվել։
|