Ինչո՞ւ ողջն այնպես չի, երբ կարծես նույնն է,
Նույն երկինքը դարձյալ կապտաջինջ,
Նույն անտառը, նույն օդը և նույն ջուրը,
Միայն նա չի դարձել գրոհից:
Ես հիմա չգիտեմ անդադար ու անքուն
Վեճերում ով էր ճիշտ մեզանից,
Կարիքն իր ես միայն այս պահին եմ զգում,
Երբ որ նա չի դարձել գրոհից:
Լռում էր անպատեհ ու անտակտ ձայնակցում
Եվ միշտ էլ խոսում այլ բաներից,
Ինձ քնել չէր թողնում, ծեգին էր արթնանում,
Իսկ երեկ չդարձավ գրոհից:
Հարցն այն չի, որ տեղը դատարկ է այս պահին,
Ես մենակ ինձ գտա երկուսից,
Ինձ թվաց խարույկը հանգցրեց բիրտ քամին,
Երբ նա չդարձավ գրոհից:
Կապանքից ազատված գարունն է թևածում,
Սոսկացի ակամա իմ խոսքից.
«Ընկեր տուր ծխելու», - ձայն չկա, լռություն...
Նա երեկ չի դարձել գրոհից:
Մեզ զոհված տղերքը չեն թողնի փորձանքում,
Ժամապահներ են ընկածները մեր...
Հանց չրում անտառում երկինքն է ցոլանում,
Եվ ծառերն են կանգնած կապտառեժ:
Մեզ և տեղն էր հերիք գետնափոր տնակում,
Եվ ժամը, որ սահում էր կողքից,
Ողջն հիմա մեկինն է, բայց այնպես է թվում,
Թե այդ ես չեմ դարձել գրոհից:
|