Այսօր չեն լսվում սրտի զարկ ու ճիչ,
Ճեմողներինն է դա արահետով,
Ընկնում եմ` կրծքիս ընդունած արճիճ,
Իսկ մտածելը հասցնում հետո.
ՙՀաստատ չեմ դառնա կռվից այս անգամ,
Գնում եմ, սակայն կգա ուրիշ մարդ»;
Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ,
Իսկ որդիները գնում են ճակատ:
Ինչ-որ մեկն անցավ խրամ-վիհն անել`
Որոշած` հետո թեկուզ ջրհեղեղ,
Իսկ ես խրամն իմ լքեցի, որ էլ
Չլինի արդեն ոչ մի ջրհեղեղ:
Հիմա աչքերս կփակվեն անկամ.
Ես ուժգին հողին կխփվեմ հաստատ:
Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ,
Իսկ որդիները գնում են ճակատ:
Իմ տեղն ո՞վ կգա` գրոհի գնա,
Եվ ո՞վ կհասնի կամրջին հենց էն,
Ու ես ցանկացա` թող լինի, ա՛յ, նա,
Որի վրա որ շորերը մեծ են:
Ես հասցնում եմ ծիծաղել անգամ`
Տեսնելով հետքից եկողին կճատ:
Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ,
Իսկ որդիները գնում են ճակատ:
Պայթյունների մեջ ի՜նչ սրտի տրոփ,
Բայց վերջին պահին լսեցի ես այն,
Որ վերջս վերջ չէ այս կյանքում իրոք.
Այն ինչ-որ մեկի սկիզբն է միայն:
Հիմա աչքերս կփակվեն անկամ,
Ես ուժգին հողին կխփվեմ հաստատ:
Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ.
Իսկ որդիները գնում են ճակատ:
|