Ծաղրածուն գող էր. և ամեն անգամ
Տխուր պահեր էր միայն գողանամ,
Իր պիտույքները՝ գրիմ թե կեղծամ,
Ծաղրածուների ուրիշ նվիրում։
Ընդմիջումների լուսավոր պահին
Աննկատ, հանգիստ ու թեթևասահ
Հայտնվում էր նա հանդիսատեսին՜
Երբեմն գլխին հիմար մի թասակ։
Երես է տվել ամեն ձեռնածու
Մեր ծիծաղատենչ ւիոդոտ դիտողին,
Գոռում է ահա. «Սա ի՞նչ ծաղրածու,
Էլ ի՜նչ ծաղրածու՝ անծիծաղելի»:
Մենք էլ փնթփնթում, նետում ենք հատ֊-հատ.
«Թե դուրս ես եկել, դե ծիծաղեցրու»,
Իսկ նա մեր հոգուց այնպես աննկատ
Հենց այդ նույն պահին թախիծ է կորզում։
Կասկածում ենք դեռ, թե մեր այս դարում
Կրկես ունենանք համաշխարհային,
Սակայն ծաղրածուն այսքան դառնարյուն,
Այսքւսն անկենդան ու մռա՞յլ լինի...
Իսկ նա, որ կարծես չքվել էր, կրկին
Հայտնվել է ու ձեռքերով սահուն
Պիջակներ հագած մեր հոգու ներքին
Գրպաններից է թախիծ գողանում։
Ու մենք ապշահար հետո ծիծաղում,
Ծափահարում ենք, ինչքան որ ուժ կա։
Նա ծիծաղելի ոչինչ չէր անում,
Միայն մեր վիշտն էր առնում իր վրա։
Զվարճախոսեր կամ թե բլբլար՝
Ինչ տխուր բան կար, դեմքին էր դաջվում,
Քանզի վշտերի բեռները օտար
Սովորությամբ նա իրենն էր հաշվում։
Վշտհրը արդեն ծանր ու զգալի,
Կքում են նրան լույսի օղակում,
Մնջախաղերը՝ դառնում վշտալի,
Իսկ կնճիռները՝ խորն ու մնայուն։
Բայց նա բռերով մեր միջից կրկին
Հանում է ամեն ցավ ու տառապանք,
Ցավազրկում է մեր զոյն ու հոգին,
Սակայն ինքն իրեն թողնում անպաշտպան։
Քրքջում ենք մենք, հետք չկա թախծի,
Ուրախ է անցնում ժամանակն այնպես,
Ա՛խ, ինչ հաճելի մեզ կողոպտեցին.
Վերցրին, ինչ-որ խանգարում էր մեզ։
Եվ ժամանակն է։ Հեռանում է նա՝
Ծալվող ծնկներով, այնքան մտասույզ,
Շեկն է տեր կանգնում, իշխում արենան
Եվ նույնիսկ նրա սահմաններից դուրս։
Մեր ցավր տարավ հանճարը բարի
Կուլիսներից դեն, ոնց չծիծաղես,
Հանկարծ գողացված պարսը պահերի
Նրա ներսում մի կետում բևեռվեց։
ՄարեցիԱ մեկեն լույսեր ու լապտեր:
Թմբկահարված ու... լռությունն հաղթեց...
Նա մեր վշտերից չափազանց շատ էր
Առել ուսերին, ու մեջքը ջարղեց։
Իսկ մեր շարքերում ոմանք հեգնանքով
Մտածում էին՝ հարբեցողն ընկավ...
Ծաղրածուն վերջին իր մնջախաղով
Տարվել էր այնքան, որ չափը անցավ...
Նւս սառեց (ոչ թե ծովերից անդին)
Մեր կողքին, թվաց՝ պառկել է հոգնած,
Շնչահեղձ եղավ վշտերից անթիվ՝
Պարզապես ուժերն իր չհաշվարկած։
Գ-լուխ խոնարհած հանճարի առջև՝
Առանց հոգնելու քայլում եմ վհատ.
Այս հնարքն արդեն հեչ մնջախաղ չէր,
Մնջախաղի մահ-թագուհին էր այդ։
Այս գողը՝ ճամփին ծնկներից հատված,
Մաթ գիշերներին ձի չէր գողանում։
Մեռավ ծաղրածուն՝ վիշտ ու ցավ ուսած,
Որ տխուր մարդկանց հոգուց էր հանում։
Շատերը մեզնից սնապարծորեն,
Թե՝ «Կապրենք այսպես՝ և առանց նրա»,
Իսկ այդ նույն պահին խաղաղ, վեհորեն
Մոտենում էր նա... ձեռքերի վրա:
Կորավ, չքացավ՝ քամու շաչյուն էր.
Կատակ չի՞ սա էլ հրաշագործի...
Ծաղրածու էր նա, բայց թասակ չուներ,
Նրա թասակն այդ ես հնարեցի:
|