Ես միայն մի մասը կպատմեմ երգի մեջ,
Բոլորի համար ինձ իրավունք չի տրված,
Ինձ իրոք հղացան ոնց պետք էր՝ մեղքի մեջ,
Քրտինք ու ջանքի մեջ պսակի գիշերվա։
Գիտեի՝ աշխարհից կտրված ինչքան որ
Բարձրանանք, կլինի և՛ կոպիտ, և՛ դաժան.
Եվ հանգիստ գնացի՝ դառնալու թագավոր՝
Պահելով ինձ արյան ժառանգորդ արքայազն։
Գիտեի՝ ամեն ինչ կլինի, ոնց ուզեմ,
Ինձ համար կորուստ ու վնասներ չկային,
Դպրոցի և սրի ընկերներն ինձ լսել,
Ծառայել են, ինչպես հայրերը՝ արքային։
Գիտեի հեշտորեն բառերս քամուն տալ,
Չդատել, չկշռեւ ասածս ոչ մի օր,
Հավատում էին ինձ, ընդունում ղեկավար
Բարձր դիրք գրավող զավակները բոլոր։
Ցայզապահը մեզնից, ինչպես որ ծաղկախտով
Հիվանդից, փախչում էր. մեզնով էր դարն հիվանդ,
Ես քնում թիկնոցում, միսն ուտում դանակով
Ու չէի խնայում նժույգ ու ասպանդակ։
Գիտեի, որ մի օր ինձ կասվի. «Արքայի՚ր»,
Ծնվելիս բախտն էր դա ճակատիս խարանել,
Զարդանախշ թամբերում ես հարբել գիտեի,
Բառերի, գրքերի ճնշման տակ՝ համբերել։
Իրավունը ունեի ժպտալ լոկ կեսբերան,
Իսկ ծածուկ հայացքս, թե չար էր ու չորիկ,
Գիտեի թաքցնել, միմոսի դասն էր դա,
Որ հիմա մեռած է. «Ողորմի», խեղճ Յորիկ։
Սակայն ես չուզեցի բաժանել ո՛չ ավար,
Ո՛չ պարգև ու շնորհ, ոչ կոչում ու պատիվ,
Ցավեցի մի մեռած դրանիկի համար,
Շրջանցել ցանկացա ընձյուղ ու դալար շիվ։
Մոռացա իմ կիրքն ու մոլուցքը որսորդի,
Ատեցի և՛ քերծե, և՛ բարակ՝ ինչքան կան,
Վիրավոր որսից հետ պահեցի նժույգն իմ,
Մտրակիս տակ առա հալածող ու որսկան։
Ես տեսնում էի, որ մեր խաղը օր օրի
Դառնում է ավելի անկարգ ու ատելի,
Լվացվում էի ես ջրերում գիշերի՝
Մաքրելով ինձ թաքուն ցերեկվա կեղտերից։
Ես թեև բթանում, ըմբռնում էի գեթ,
Բաց թողնում տնային ինտրիգներն անվերջ,
Դար չէին գալիս ինձ և՛ դարը, և մարդիկ,
Ու սուզվում էի ես շարունակ գրքի մեջ։
Ուղեղս, որ առաջ սարդի պես ժլատ էր,
Ամեն ինչ ըմբռնեց՝ և՛ շարժում, և՛ դադար,
Բայց ի՞նչ շահ, ի՞նչ օգուտ, գիտություն ու մտքեր
Հերքվում են ամենուր, մերժվում են անդադար։
Մանկության ընկերոջ հետ չկա կապող թել,
Թելն Արիադնայի դուրս եկավ սխեմա,
Տանջում էր ինձ հարցը. «Լինե՞լ, թե՞ չլինել»,
Որպես մի երկընտրանք, չլուծվող դիլեմա։
Բայց հավերժ ծփում է փորձանքի ծովը գորշ,
Որի մեջ, ինչպես որ կորեկը մաղի մեջ,
Նետեր ենք շպրտում՝ քաղելով պարզորոշ
Պատասխանն այդ հարցի՝ ճոռոմ ու քմահաճ։
Եվ իմ հոր թույլ ձայնը լսելով ակներև՝
Թիկունքում կասկածներ՝ դեպ կանչն այդ գնացի,
Ու ծանր մտքերի սեռը ինձ թե վերև.
Թևերը դեպի ցած՝ շիրիմը ձգեցին։
Օրերն ինձ (լողեցին դյուրաբեկ ձուլվածքի,
Որը դեռ չսառած՝ սկսեց ցրիվ գալ,
Ես արյուն հեղեցի իրենց պես, ու ինձ էլ
Իրենց պես չստացվեց վրեժի չգնալ։
Մահվան դեմ ելնելս պարտություն է հաստատ,
Օֆելյւս՛, ես դանդաղ մարել չեմ ընդունում,
Բայց ես ինձ հավասար դարձրի սպանմամբ
Նրա հետ, ում հետ որ պառկեցի նույն հողում։
Համլետն եմ, բռնությունն ատել եմ, քամահրել
Ու թքել դանիական և՛ թագին, և՛ գահին,
Բայց նրանց կարծիքով կոկորդ եմ ես կրծհլ,
Սպանել մրցակցիս՝ տիրելու այդ գահին։
Հանճարեղ ճողփյունը թվում է զառանցանք,
Ծնվելիս մահը մեզ միշտ էլ խեթ է նայում,
Իսկ մենք միշտ դնում ենք խճճված պատասխան
Եվ երբեք անհրաժեշտ մեր հարցը չենք տալիս:
|