Հին հատակին տախտամած
Հալհլած մոմեր,
Ուսադիրից ցած թափված
Արծաթե ծոպեր։
Հանց օրհասում շրջում է
Հին գինին ոսկե,
Ինչ եղել է, անցնում է,
Ինչ կգա՝ մեկ է։
Հոգեվարքի մեջ արդեն
Նայելով անցածին,
Եղնիկները փախչում են,
Հանդիպում կրակոցի։
Փողն է պահում մեկը
Անմեղ կրծյյին նրա,
Ինչ եղել է, անցնում է,
Ինչ-որ բան թող գա։
ՍՆկը, որ չար է, ունակ,
Հենց այնպես ցնծում,
Սուր նետերով շարունակ
Բոց մատն է խոցում։
Կա երգի մեջ փոթորկի
Կրկնվող նոտա...
Թող եղածը անցնի,
Ինչ կգա, թող գա։
|