Հաղթանդամ ու թիկնեղ երկրային իմ կյանքում՝
Ես չէի վախենում խոսքեր ու գնդակից,
Ինձ իր մեջ չէր առնի և ոչ մի կաղապար։
Ու սակայն այն օրից, ինչ մեռյալ են գտնում,
Ինձ կուզիկ դարձրին, ծռեցին՝ կրունկից
Գամելով մի հսկա պատվանդան ծանրաբար։
Չեմ կարող թոթափել գրանիտ մարմինն իմ,
Չեմ կարող դուրս քաշել ինձ ծանր այս հիմքից,
Երբ ամուր գամված է կրունկս աքիլլեսյան...
Եվ իմ այս կմախքի երկաթե ողերին
Քսել են մի հաստ շերտ ամրակուռ ցեմենտից,
Ես ճկվել կարող եմ իմ մեջքից միմիայն։
Ես միշտ էլսեգ էի մետրանոց թիկունքով,
Չափեցե՛ք՜ իմանան։
Ես չէի իմանում՝ երբ մեռնեմ, ինչ փութով
Կենթարկվեմ նեղացման։
Գտան ու խցկեցին կաղապար հասարակ,
Գրազով մեխեցին.
Իսկ իմ լայն թիկունքը՝ ձեռքերով անպարփակ,
Եռանդով ուղղեցին։
Իսկ մի օր, երբ հանկարծ վերցրի մահացա,
Ինձանից հետմահու մի դիմակ հանեցին
Իսկույն իմ հարազատ տանեցիք ժրաջան։
Թե ո՞վ էր, որ նրանց համոզեց, չիմացա,
Միայն թե իմ գիպսից քերելով մաքրեցին
Այտերիս դուրս ցցված ոսկրերը ասիական։
Իմ մտքով չէր անցել, չէր եկել երազին,
Ես միշտ էլ կարծել եմ, որ ինձ չի սպաոԱամ
Արժանի լինելը հետմահու հիշվելուն,
Բայց դեմքս փայլում էր ծեփվածքի երեսին
Եվ մի պաղ թախիծով շարունակ հետ դառնում՝
Անատամ ժպիտիս արանքից պոկվելով։
Երկրային իմ կյանքում ես մատ չեմ մտցրել
Ոսոխի երախը,
Հասարակ չափերով ով որ ինձ մոտեցել,
Չի բերել իր բախտը։
Սակայն մեր բաղնիքում հենց ինձնից հանեցին
Դիմակը հետմահու,
Դագաղներ շինողը մոտեցավ փայտե հին
Չափիչը ձեռքերում։
Իսկ հետո, երբ մահվան տարիս էր լրանում,
Հանց պսակ այն բանի, որ այսպես ուղղեցին,
Իմ շուրջը հավաքված մի հսկա բազմությամբ
Ամրակուռ արձանիս բացումը արեցին՝
Մի ինչ֊որ ժամանակ իմ գրած մի երգի,
Կենսուրախ մի երգի ձայներիզ կոչվածով։
եսությունն իմ շուրջը ընկրկեց, երբ հորդեց,
Ալիքվեց իմ ձայնը բարձրախոս սարքերից,
Այս ու այն տանիքից լուսարձակ հարվածեց,
Եվ անհույս ճչացող խզմզված իմ ձայնը
Փոխեցին, դուրեկան մի ֆալցետ դարձրին
Գիտության նորօրյա ե արդի սարքերը։
Պապանձվել-լռելեմ՝ պատանքում փաթաթված,
Որ վերջն է բոլորի,
Սակայն լուռ գոռում եմ աղմուկից խլացած
Այղ մարդկանց ունկերին։
Սավանը քաշեցին։ Այս ինչքա՜ն պստիկ եմ,
Դե ահա, չափե՛ք ինձ,
Բայց մի՞թե կուզեիք տեսնել հենց այսպիսին
Մեռնելուց հետո ինձ։
Կոմանդոր, հիշեցի քայլերդ՝ թնդաձայն,
Չարագույժ, որոնցից սալարկն էր զրնգում,
Չփորձե՞նք հետ բերել օրերը այն անցած...
Բոլորը վախեցած ցրվեցին, հեռացան,
Երբ որ ես պոկեցի իմ ոտքը դիմացկուն
Ու երբ որ քարերը ինձանից ընկան ցած։
էյս առաջ թեքվեցի տձև ու մերկանդամ,
Բայց անգամ ընկնելիս՝ դուրս եկա իմ մաշկից,
Պարզեցի երկաթե իմ ցուպը, որ կսաչեմ...
Ու երբ որ փլվելով աղմուկով ցած ընկա,
Հասցրի պատռված խոսափող սարքերից
Խռպոտած իմ ձայնով սա ասել. «Ես ո՛ղջ եմ»:
|