Մրրկում է մի ամբողջ իրիկուն, ու րանի
Փրփուրոտ լաթերը կարում են, կարկատում
Ափերին քրքրված կարերը ավազի,
Ես ափի բարձունքից դիտում եմ, թե քամին
Ինչպես է համարձակ ալիքներ ջարդոտում։
Եվ թեթև հայացքով կարեկից
Դիտում եմ զոհերին, բայց հեռվից։
Լսում եմ խռխռոց և մահվան հառաչանք
Եվ ցասում, թե ինչու չպրծան, չապրեցին...
Բա չէ՛ մի... հավաքել ինչպիսի՛ թափավազք,
Զորանա)՝ անցնելով պատնեշ ու արգելանք,
Բայց ջարդել գլուխը թիրախի հենց կողքին...
Եվ թեթե հայացքով կարեկից
Դիտում եմ զոհերին, բայց հեռվից։
Իսկ քամին նորից է գագաթներ մկրատում,
Գզում է, գզգզում բաշերը փրփրածին,
Բայց զուր է, ալիքը պատնեշը չի անցնի,
Մեկն ահա ուր որ է կզարկի ոտքերին,
Եվ անզոր վայր կընկնի փրփուր ձին։
Եվ թեթև հայացքով կարեկից
Կդիտեն նոր զոհին, բայց հեռվից։
Կարծում եմ՝ քիչ հետո իմ հերթն էլ կհասնի.
Թիկունքից ինձ հրում, քշում են եզրի մոտ,
Իմ սիրտը զգում է զառանցանքն օրհասի,
Որ ես էլ անպայման ողնաշար կկոտրեմ,
Որ ես էլ կջարդեմ գլուխն իմ վեհերոտ։
Եվ թեթև հայացքով կարեկից
Կդիտեն զոհվածիս, բայց հեռվից։
Հենց այդպես շատերը նստում են դարերում
Ափերի բարձունքին և դիտում անհագուրդ,
Չափազանց հեռատես, ուշադիր հետևում՝
Ինչպես են ուրիշները զարնվում քարերին՜
Ողնաշար ե գլուխ անելով ջարդուխուրդ։
Եվ թեթև հայացքով կարեկից
Դիտում են զոհերին, բայց հեռվից։
|