Կռվով դաժան ես անցա մոտ կեսն աշխարհի, Ե՛վ քայլեցի, և՜ սողացի գումարտակով, Իսկ արդեն հետ, ըստ ունեցած իմ վաստակի. Բերում էին բժշկական շարասյունով։ Հայրենի տան դուռը մինչև հասցրին ինձ Մոտ մեկակես տոննայանոց մեքենայով, Կանգնել էի և քարացել՝ մեր տանիքից Ծուխն ելնում էր բոլորովին ուրիշ ձևով։ Պատուհանը կարծես հայացքն իր փախցրեց, Հայտնությունս չուրախացրեց տանտիրուհուն, Արցունքն աչքին ոչ թե իմ հաղթ կրծքին նետվեց, Այլ ձեռքերը թափահարեց և մտավ տուն։ Շղթայակապ շներն ուժգին հաչում էին, Ես կիսամութ նախասենյակ մտա արագ, Դիպա ինձ դեռ օտար մեկի ինչ-որ իրի, Դուռն հրեցի... հողը սահեց ոտքերիս տակ։ Սեղանի մոտ՝ հենց իմ տեղում, նստած էր նա՝ Նոր տանտերը՝ անհյուրընկալ, մռայլադեմ, Ֆուֆայկայով, տանտիկինն էլ՝ կողքին նրա, Դրա համար էր շների հաչոցն իմ դեմ։ Ուրեմն ի՞նչ, մինչդեռ այնտեղ՝ կրակի տակ, Ես շտապում, տխրում էի ամեն րոպե, Ինչպես ասես տեղաշարժել իրերն իմ տան Եվ իր ուզած ձևով էր նա դասավորել։ Քայլում էինք կովի աստծո հայացքի տակ, Մեզ շարունակ հրետանին էր պահպանում, Բայց թիկունքում ինձ մահացու վերքը գտավ Եվ մատնությամբ իմ սրտի մեջ ւռվեց իսկույն։ Գոտկատեղից ստիպեցի ինձ ծռմռվել, Հավաքեցի, ինչքան կամքի ուժ ունեի. «Ներեցեք ինձ, որ, ընկերներ, ես սխալվել. Հայտնվել եմ ինձ անծանոթ ձեր տան շեմին»: Այւփնքն թե՝ խաղաղություն, սեր ու հաց ձեզ, Ձեր հարկի տակ միասնություն միշտ տիրի թող... Իսկ նա անգամ իմ ասածը չուզեց լսել, Կարծես այլ կերպ լինել նույնիսկ չէր էլ կարող... Ոտքերիս տակ ճռռաց հատակը խունացած, Ինչպես առաջ, ղուռը թափով չփակեցի, Միայն բացվեց պատուհանը, երբ հեռացա, Եվ մեղավոր հայացքով ինձ ուղեկցեցին։
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007