Վադիմ Թամանովին
Դա փախուստ էր հանպատրաստից՝
Լկտի, անմիտ, ցերեկով,
Վոլոփւդսկոէ Ա մենք ոտքերից
Տապալեցինք շտապով։
Վեր-վեր Էինք մենք ցատկոտում՝
Վազքի պահին հևալով,
Ժամապահի աչքի առաջ
Խորունկ ձյունը ճեղքելով։
Բրիգադում ուսանելի կարգուկանոն Էր դրվւսծ,
Եվ անընդմեջ աղմկողը հին «Դրուժբա» սղոցն Էր,
Հրացանի երեք փողեր աշտւսրակից սթւսւիված
Կրակեցին, ե լսվեցին արճճաձայն սուլոցներ։
Բոլորն իսկույն փռվեցին ցած,
Քթով ձյան մեջ խրվեցին,
Սնգ բռնելու համար քաղցած
Զիլ շներին թողեցին։
Ինը գրամ բան եք կշռում,
Բայց փողի մեջ նեղ Է ձեզ,
Նշանի տակ մենք ծռմռվում,
Երևում ենք ձողի ւղես։
Միայն թե մենք հասնենք ափին՝ նպատակին շեշտակի,
Բայց ամեն ինչ, ի՜նչ աշտարակ, ի վերուստ Է որոշվում,
Հրաձիգներն առել են մեգ նշանի տակ եռակի,
Սնր ճիգերը մեռնելու չափ ծիծաղելի ե(յ թվում։
Կուզենայի տեսնել միայն՝
Ում հետ եմ ես ճողոպրում,
Ում հետ եմ ես գնում մահվան,
Եվ ում հետ ինձ վտանգում։
Ս՛ի պահ դեմքն ինձ թվաց ծանոթ...
Սթափվեցի երբ քիչ անց,
«Անունդ ի՞նչ է, - հարցրի խռպոտ, -
Ի՞նչ հոդվածով ես դատված»:
Սակայն ուշ է... Դիպան նրան գնդակները դավադիր,
Հարվածեցին խաչի նման՝ վգից գոտի, ուսից ուս,
Ես կուրորեն վւախչում էի դեպի ափը հակադիր,
Է՛, ո՞վ կուզի հեշտ բռնվել և կամ դառնալ մսացու։
Հետ եմ նայում՝ կանչեմ խենթին,
Թե ինչու է դանդաղում,
Տեսնեմ՝ ընկած է նա կողքի,
Եվ ուղեղն է դուրս թափվում։
Նոր թաւի առա... Շորն իմ խոնավ
Չորացավ սուր ընթացքից,
Ինչպես կռվում՝ խւիում էր լւսվ
Հրացանը եռագիծ։
Ինչպես մարդու կրծքից կախվես, ես մի քարից կառչեցի,
Երբ շները մոտ են արդեն, ի՞նչ միտք անի էլ վագել,
Գազանները հոշոտեցին տաք ուղեղը ընկածի
Եվ ցրվեցին, երբ որ պրծան կւսրմիր ձյունը լավւլիզել:
Ես ձեռքերս պարզեցի վեր՝
Արար-աշխարհ քրվելով,
Տեսնեմ՝ մի խումբ խնամիներ1
Սպասում են հևալով։
«Թո՛ւ, անասուն, - ցնցեցին դին, -
Էլ ի՞նչ օգուտ սրանից,
Ողջ բռնեինք, գին կտային,
Ի՞նչ սպասենք մեռածից»:
Եվ մենք անցանք շարքով կանգնած բրիգադի աոջևից,
Հետո տարան հերթափոխի՝ առատ ձյունը մաքրելու,
Հետ գնացին նրանք գաղութ՝ իմ պարգևի հետևից,
Իսկ փախուստի փորձի համար՝ ես նոր ժամկետ առնելու։
Կոպտում էի ես սկզբից,
Սակայն հետո լռեցի,
Ողջ դասակով ծեծեցին ինծ
Այնքան, մինչև հոգնեցին։
Սպառնացին ինձ մահակով,
Թե այն աշխարհ կուղարկեն.
Բա որ այնտեղ ինձ մտրակով
Ծեծեն ե հետ ուղարկեն...
Հպարտ հոգիս շրջոնքի տակ նրանք չէին տեսնելու,
Իսկ ես տեսա՝ ոնց են քծնում մարդիկ հպարտ ու դատարկ,
Ես գնացի լիգոլյատոր՝ իմ վերքերը լիզելու,
Չլիզվեցին, ահա նրանք՝ սպիները ձեզ փաստարկ։
Իսկ եթե գետ մենք հասնեինք,
Նա էլ թույլ չէր կամ վհատ,
Համոզված եմ՝ մեզ չէր հասնի
Ո՛չ մարդու ձեռք, ոչ շան թաթ:
Ահա և վերջ մեր հեքիաթին։
Որսը որսկան հետևեց։
Եվ որսկանը դասալիքի
Դեմքի կեսը թռցրեց։
...Ամեն ինչը եղել-անցել և տրվել է անցյալին,
Լոկ հուշերն են գիշերներին նվում՝ դարձած թռվռան,
Անհրաժեշտ է, պետք է ապրել և աղ լցնել վերքերին.
Որ լավ հիշեմ ամբողջ կյանքում, թող որ դրանք մռմռան։
|