Ածելու պես հանկարծ ցոլաց մեր աչքերին այգը դաժան,
Հրահանները բացվեցին հանց մոգական փակված սհզամ,
Հենց հիշեցինք, հայտնվեցին հրաձիգները շեշտակի,
Ու ճպուռներ սլացան վեր այն կողմերից լակ գետակի,
Ու սկսվեց խրախճանքը երկու ձեռքի, երկու ձեռքի։
Դուք հպվեցիք փորով հողին, թաքցրեցիք ժանիք, ագի,
Եվ անգամ նա, ով կարող էր գեթ խաբս տալով փրկել հոգին,
Թաթերի կոշտ բարձիկներով զգում է դավ, զգում դարան,
Նա, ում գնդակն անկարող էր վազքի պահին հասնել անգամ,
Նույնպես վախից քրտնել է ու դարձել անկար ու թուլակամ։
Ես չեմ լսել՜ մի օր ասեն, թե գայլերին կյանքը ժպտաց,
Սենք զուր ենք լոկ սիրում կյանքը, մենք իզուր ենք միակնասեր,
Ահա՛, տեսե՛ք՝ մահն է ժպտում գեղեցիկ ու երախաբաց,
Եվ մեզ նման ունի առողջ, պնդակազմ ու սուր ատամներ։
Մեր գայլային քմծիծաղով եկեք ժպտանք ախոյանին,
Դեռ շների վզակոթին չեն հասցրել ինչպես պետք է,
Սակայն հենց մեր տաք արյունով նախշազարդւլած տաք ձյուներին
Ինքնագիր ենք թողել ահա. «Սննք՝ գայլերս, գայլչենք արդեն»:
Սողում էինք՝ մեր պոչերը շնավարի մեզ կպցրած
Ու ապշահար մռութներս դեպի երկինք ահով պարզած.
Դա կա՛մ երկնի պատիժն էր, որ առատ տեղում էր վերևից,
Կա՛մ աշխարհի վերջն էր եկել միտքը շեղել, հանել հանից...
Խփում էին, խվւում միայն այղ երկաթե ճպուռներից։
Մեր արյունով շաղախվեցինք այղ արճիճե անձրևի տակ
Եվ ի վերջո համակերպված՝ գտանք՝ «Ս՜եկ է, պրծում չկա»,
Ռւ պաղ ձյունն էր մեր տակ հալվում ջերմությունից մեր վարերի,
Այս նախճիրը ոչ թե Աստված, այլ սարքեց ցեղը մարդկային՝
Թռչողներին՝ ճախրանքի մեջ, փախչողներին՝ վազքի պահին։
Որսաշնե ր, հանգիստ թողեք, ի՞նչ գործ ունեք ոհմակիս հետ,
Չէ՞ որ գիտեք, որ հավասար կռվում միշտ էլ կհաղթենք ձեզ,
ՍՆնք գայլեր ենք ու շատ գոհ ենք մեր գայլային կյանքից դժխեմ,
Դուք շներ եք կյանքից դժգոհ ու կսատկեք, մեկ է, շան պես։
Սէր գայլային քմծիծաղով եկեք ժպտանք ախոյանին,
Որ պտտվող բամբասանքի ծառն արմատից հատենք մեկեն,
Սակայն հենց մեր տաք արյունով նախշազարդված տաք ձյուներին
Ինքնագիր ենք թողել ահա. «ՍՆնք՝ գայլերս, գայլչենք արդեն»:
Դեպի անտա՜ռ, այնտեղ գեթ ինձ կհաջողվի ոմանց փրկել,
Դեպի անտա՜ռ՝ վազքի պահին շատ դժվար է գայլին իոիել,
Գլուխներդ պրծացրեք ու փրկեցեք լակոտներին...
Եււ թռչում եմ աչքի առաջ կիսահարբած որսորդների
Ու ձայն տալիււ ինչ մոլորյալ գայլ կա, նրանց հոգիներին։
Բոլոր ողջերն անցան գետը ու պահ մտան դեմի ափին,
Մենակ եմ ես, չեմ դիմանա շների այս ահեղ թափին.
Վատ են տեսնում աչքերը իմ, հոտառությունս է բթացել,
Ո՞ւր եք, գայլե՛ր, որ անցյալում անտառներում եք մեծացել,
Ո՞ւր ես, ախ ո՞ւր, վեհ ու հզոր դեղնաչ իմ ցեղ:
Ես դեռ ոդջ եմ, սակայն ահա շներն են ինձ շրջապատում,
Գազաններն այս, որ գայլի կանչ դեռ մոտիկից չեն էլ լսել,
Գազաններն այս, որ հեռավոր ազգականներ են համարվում,
Սակայն միշտ էլ գայլի համար ցանկալի որս են մնացել։
Իմ գայլային քմծիծաղով ես ժպտում եմ ախոյանին՝
Մերկացնելով ատամներս, որ կիսով չափ վաղուց փուտ են,
Սակայն հենց մեր տաք արյունով նախշազարդված տաք ձյուներին
Ինքնագիրն է հալվում ահա. «Մենք՝ գայլերս, գայլչենք արդեն»:
|