Ո՛չ հավատ եմ ընծայելես միրաժներին,
Ոչ դրախտի համար գալիք ճամպրուկ կապել,
Ստի ծովը կուլ էր տվել գիտակներին,
Մագադանի մերձակայքում ավւ շպրտել։
Եվ ես չէի զանազանվում տգետներից,
Թե կար նույնիսկ տարբերություն, ապա չնչին,
Բուդապեշտը մի չոփ անգամ չի թողել ինձ,
Իսկ Պրագան չի կոտրել իմ սիրտն ու հոգին։
Իսկ մենը գոռում էինք կյանքում՜ բեմում՝ նույնպես,
Մենք մոլորված մանուկներ ենք, դեռ երեխա,
Բայց ուր որ է կնկատեն, կգովեն մեգ։
Հե՜յ, ո՞վ է դեմ, որ կողերը ջարդենք նրա։
Զգում էինք սակայն վտանգը նախապես,
Երբ մեր գւխին սրի նման կախված չէր այն,
Պարզությունն էր գալիս լպիրշ պոռնիկի պես
Եվ դնում էր հոգիներին նիգ ու փական։
Ու մեզ թեկուզ գնդակը չէր հնձում չարի,
Սակայն վախից ապրում էինք հեզ ու անվեճ,
Զավակներն ենք մենք էլ Ռուսիո ծանր դարի՝
Բիրտ ժամանակ, որ օղի էր լցնում մեր մեջ։
|