Վերև-ներքև սառույց է, ես՝ վարանման մեջ.
ճեղքել վերև՞, թե՞ ներքև շաղափել վստահ,
Անշուշտ պետք է դուրս պրծնել, հուսալ մինչև վերջ,
Այնտեղ արդեն՜ դեպի գործ, մինչև վիզան գա։
Իմ վերևի սառցաշե՛րտ, ճա՛ք տուր հարվածից,
Քրտնաթաթախ եմ, ինչպես՝ մաճկալն արորի,
Քեզ մոտ կգամ ես, ինչպես՝ նավերը երգից,
Հուշերով ու երգերով իմ հին օրերի։
Ես կես դար էլ չեմ ապրել՝ քառասունն եմ անց,
Ողջ եմ ես քո և մեկ էլ տիրոջ շնորհիվ,
Ես երգերով կկանգնեմ բարձրյալի դիմաց,
Ես անկասկած կներվեմ հատուցման պահին։
|